Չորեքշաբթի, 22.01.2025, 14:35 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Ամերիաբանկ

Ամերիաբանկը վերանայել է մանրածախ ծառայությունների սակագները
21.05.2013, 15:44
ԱմերիաբանկԱմերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանն այսօր ասել է, որ բանկը վերանայել է մանրածախ բանկային ծառայությունների սակագները՝ դրանք առավել մրցունակ դարձնելով: 

Ամերիաբանկը բարելավել է նաեւ վճարային քարտերի տրամադրման պայմանները՝ միաժամանակ տարանջատելով դեբետային եւ կրեդիտային քարտերը: 

Արման Բարսեղյանը տեղեկացրել է, որ մայիսի 1-ից Ամերիաբանկը առաջարկում է նոր՝ «Ամերիա» ավանդը, որը հնարավորություն է տալիս կառուցել ավանդը՝ ավանդատուհի համար նախընտրելի պայմաններով: 

Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների տնօրենի խոսքով, մայիսի 15-ից մինչեւ հունիսի 28-ը բանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկով, որը կոչվում է «Պարզ եւ արագ փաթեթ»: Այն նախատեսված է 5-ից մինչեւ 50 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկի պահանջարկ ունեցող փոքր եւ միջին ձեռնարկությունների համար: 

Արման Բարսեղյանը ասել է, որ ս.թ. մայիսի 22-ից Ամերիաբանկը հանդես է գալու նաեւ ֆիզիկական անձանց խրախուսման «Ուղղորդիր եւ վաստակիր» ծրագրով, որը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր կուղղորդեն ՓՄՁ-ներին Ամերիաբանկ՝ «Պարզ եւ արագ» վարկավորման փաթեթից օգտվելու համար:
Կարգավիճակ: Ամերիաբանկ | Ավելացրեց: ArmFin
Դիտումներ: 592 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 5.0/1
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: