ՈՒրբաթ, 17.05.2024, 05:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Անելիք Բանկ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի նոր «Դրամային» ավանդատեսակը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 14,5% տարեկան եկամուտ
13.01.2014, 16:24

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի նոր «Դրամային» ավանդատեսակը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 14,5% տարեկան եկամուտ«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է ձեր գումարները ներդնել նոր «Դրամային» ավանդատեսակում, որը հնարավորություն կտա ձեզ ստանալ մինչև 14,5% տարեկան կայուն եկամուտ:


Ավանդի նվազագույն գումարը 100.000 ՀՀ դրամ է: Կախված ներդրված գումարի մեծությունից, Բանկի հաճախորդներին անվճար կտրամադրվեն ArCa քարտեր, ինչպես նաև միջազգային MasterCard և Visa վճարային համակարգերի պլաստիկ քարտեր՝ առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի: Տվյալ քարտերի քարտապանները կարող են օգտվել «Անելիք Բանկ» ՓԲԸ քարտապանների համար ներդրված զեղչային ցանցից, որն ընդգրկում է Հայաստանի շուրջ 500 խանութներ և սպասարկման կետեր, ինչպես նաև ստանալ զեղչեր և հատուկ սպասարկում ամբողջ աշխարհում:


«Հաշվի առնելով բնակչության կողմից բանկային նոր պրոդուկտներից օգտվելու ակտիվ պահանջարկը, մենք ձգտում ենք ներդնել և մատուցել բանկային բազմազան նոր և մեր հաճախորդների համար շահավետ ծառայություններ: Ֆինանսական տարին դեռ նոր է սկսվել, սակայն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների փաթեթն ընդլայնելու իր քաղաքականությանը, ընթացիկ տարում դեռ շատ հաճելի անակնկալներ կմատուցի իր հավատարիմ հաճախորդներին»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Կարգավիճակ: Անելիք Բանկ | Ավելացրեց: ArmFin
Դիտումներ: 459 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 5.0/1
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: