Չորեքշաբթի, 09.07.2025, 01:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 308
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿՎԵՑԻՆ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ
06.11.2012, 19:10
Նոյեմբերի 6-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարեց իր հինգերորդ թողարկման պարտատոմսերի առաջին առևտրային նստաշրջանի բացման մասին: ԲԱՆԿԸ, հինգերորդ անգամ անընդմեջ, իրականացրեց պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում, որն առաջին հրապարակային առաջարկն էր արտարժութային պարտատոմսերի շուկայում: 

«Մենք մարքեթմեյքերի պայմանագիր ենք կնքել Ռենեսա ներդրումային ընկերության հետ, եւ պարտատոմսերը մշտապես գնանշվելու են վերջինիս կողմից: Պարտատոմսերն ազատ շրջանառվելու են, եւ ցանկացած անձ կարող է բորսայի անդամ հանդիսացող ներդրումային ընկերությունների միջոցով երկրորդային շուկայում ձեռքբերել դրանք»,- ասաց է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ, հինգերոդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները ցույց տվեցին, որ մեծ է ներդրողների հետաքրքրությունը: Մասնավորապես` պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը 25%-ով գերազանցեց առաջարկը, իսկ բաժանորդագրությունն ավարտվեց սահմանված ժամկետից 2 օր շուտ: Հիշեցնենք, որ թողարկվել է 1 մլն ԱՄՆ դոլար ծավալով 40 հազար հատ պարտատոմս, 9% տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով, որոնց դիմաց արժեկտրոնային եկամուտները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ: Տեղաբաշխմանը մասնակցել է 166 ներդրող, որոնց գերակշիռ մասը եղել են ֆիզիկակական անձիք: 

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, շնորհավորելով բանկին, հիշեցրեց, որ նոր գործիքի կիրառումը թողարկողներին եւ շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղաբաշխել եւ առեւտուր կազմակերպել արտարժութային պարտատոմսերով, այլ նաեւ կնքել համապատասխան ռեպո գործարքներ:

Կարգավիճակ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ | Ավելացրեց: ArmFin
Դիտումներ: 683 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 0.0/0
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: