Չորեքշաբթի, 09.07.2025, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարեց արտարժութային պարտատոմսերի հերթական թողարկման մասին
21.05.2013, 16:00
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԱյսօր` մայիսի 21-ին "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում հայտարարվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ արժեկտրոնային պարտատոմսերի 6-րդ թողարկման մասին:

Ներկայացնելով պարտատոմսերի նախորդ հինգ թողարկումների արդյունքները` բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, նախորդ հինգ թողարկումները 2007, 2008, 2009, 2011 և 2012 թվականներին հաջողությամբ են իրականացվել, և պահանջարկը միշտ գերազանցել է առաջարկին: Երկրորդային շուկայում շրջանառությունը կազմել է ավելի քան 980 մլն դրամ`դրամային պարտատոմսերով և 450 հազար դոլար` դոլարային պարտատոմսերով: 

Անդրադառնալով նոր պարտատոմսերի թողարկմանը նա նշեց, որ հաշվի առնելով արտարժութային գործիքների նկատմամբ շուկայում առկա պահանջարկը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արդեն երկրորդ անգամ, առաջարկում է դոլարային պարտատոմսեր: Թողարկվել է 40.000 նոր անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է բաժանորդագրության միջոցով` մայիսի 23-ից մինչև հունիսի 13- ը:
 

Ինչպես նախորդ հինգ թողարկումներում, վեցերորդ թողարկման պարտատոմսերը ևս ցուցակվելու են "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի, կնքել համապատասխան ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ։ 

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ` պարտատոմսերի գնման համար:
 
Կարգավիճակ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ | Ավելացրեց: ArmFin
Դիտումներ: 543 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 5.0/1
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: