ՈՒրբաթ, 17.05.2024, 04:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կրկին հաղթող է ճանաչվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի ամենամյա մրցանակաբաշխության միանգամից 3 անվանակարգերում
20.01.2014, 19:09
Հունվարի 17-ին տեղի ունեցած արարողության ընթացքում հայտարարվել է «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաղթող է ճանաչվել միանգամից երեք անվանակարգում:
Արդեն չորրրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցանակաբաշխության 2013թ.-ի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ երրորդ անգամ ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Նշենք, որ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է միջնորդական և պահառուական ծառայութոյւններ և 2007թ.-ից հանդիսանում է ֆինանսների նախարարության գործակալ` պետական պարտքի կառավարման ոլորտում:
Բորսայի լավագույն անդամ Վարկային ռեսուրսների շուկայում անվանակարգում ևս լավագույնն է ճանաչվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ` պայմանավորված վարկային ռեսուրսների հարթակում իրականացված գործառնությունների ակտիվությամբ:
Մյուս պատվավոր անվանակարգը, որում բանկը հաղթող է ճանաչվել երրորդ անգամ, «Բորսայի լավագույն անդամ 2013թ.» գեր-անվանակարգն է: Այս կոչումը շնորհվում է այն ընկերությանը, որն ակտիվ գործունեություն է ծավալում Բորսայի տարբեր հարթակներում, և ակտիվ թողարկող է: Հիշեցնենք, որ 2012թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայաստանյան շուկայում առաջինն էր, որ թողարկեց դոլարային պարտատոմսեր:
Նշենք, որ մրցանակները շնորհվում են տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին: 
Կարգավիճակ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ | Ավելացրեց: ArmFin
Դիտումներ: 417 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 5.0/1
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: