ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան

HSBC ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿԱՆԽԻԿԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
12.02.2014, 21:41
HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն շուկայում առաջին անգամ հաճախորդներին է ներկայացնում կանխիկի մուտքագրման նոր ծառայությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն իր հաճախորդին կընձեռի իր հաշվին կանխիկի ակնթարթային մուտքագրման հնարավորություն՝ ի հավելումն Էյչ-Էս-Բի-Սի բանկոմատների միջոցով արդեն իսկ իրականացվող գործարքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այսուհետ Էյչ-Էս-Բի-Սի հաճախորդները բանկի Տերյան 66 հասցեում տեղադրված բազմաֆունկցիոնալ բանկոմատի միջոցով կարող են կանխիկը մուտքագրել իրենց բանկային հաշվեհամարին, որն անմիջապես կարտացոլվի մնացորդի վրա:

Բանկոմատի այս ծառայությունը թույլ է տալիս մեկ գործարքով միանվագ մուտքագրել ցանկացած արժեքի մինչև 80 ՀՀ թղթադրամ՝ բացառությամբ 1999/2012 թվականներին թողարկված ՀՀ 5000 դրամ արժողության թղթադրամների, ինչպես նաև ՀՀ 100000 թղթադրամների:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի կողմից իրականացվող կանխիկացման գործարքների ամբողջ ծավալի շուրջ 80%-ն այսօր կատարվում է բանկի 55 բանկոմատներից բաղկացած ցանցի միջոցով։

«Սա հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ բանկոմատի միջոցով կանխիկի մուտքագրման ծառայությունը մոտ ապագայում կդառնա նույնքան պահանջված և կիրառվող, որքան կանխիկացմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է Էլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը, բանկը մշտապես ձգտում է բարելավել իր հաճախորդներին տրամադրվող առօրյա բանկային ծառայություններն ու սպասարկման որակը և դա անում է նաև հայաստանյան շուկա նոր տեխնոլոգիաներ ներմուծելով:

«Կանխիկի մուտքագրման այս արագ և պարզ ծառայությունը կօգնի մեր հաճախորդներին խուսափել հերթերից, ժամանակ խնայել և հնարավորություն կընձեռի իրենց կանխիկ գործարքները ազատ կառավարել բանկի ոչ աշխատանքային ժամերին», – ասել է նա։
Կարգավիճակ: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան | Ավելացրեց: ArmFin
Դիտումներ: 676 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 5.0/1
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: