Չորեքշաբթի, 22.01.2025, 14:56 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Յունիբանկ

“Մագնիս” ծրագրին միացել են 30 նոր գործընկերներ
30.10.2013, 20:53
Յունիբանկ

Յունիբանկը շարունակում է ընդլայնել զեղչերի և արտոնությունների "Մագնիս” ծրագիրը, որը բանկի հաճախորդների և գործընկերների շրջանում հետզհետե վայելում է ավելի մեծ պահանջարկ: 
Այս տարվա օգոստոս-սեպտեմբերին ծրագրին միացել են 30 նոր գործընկերներ, որոնք Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 40% զեղչեր: 

Նոր գործընկերներն են`


  • Մեդ Էքսպրեսս բժշկական կենտրոնը,
  • Eton Store, Brandroom Man, Brandroom Woman, Be Cool, Boomroom Man, MD fashion, Nega, M&S Wedding Salon խանութ-սրահները,
  • Hello Kitty և BabyCity մանկական խանութները,
  • զարդերի և հուշանվերների Calypso, SonSation, Zard Elite և M&G խանութները,
  • տեխնիկայի VLV, Compass և Universal Systems խանութները,
  • Gold գեղեցկության սրահը,
  • Camelot Restaurant, Just Café և Gaudi բար-ռեստորանը,
  • Air Caucasus, SS Travel, Arta Tour և Link Avia ավիագործակալությունները,
  • Elco, AIDA Curtain և Avalon խանութները,
  • SM Dent ատամնաբուժական կենտրոնը:

Ներկայումս "Մագնիս” ծրագիրն իր մեջ ներառում է առևտրի եւ սպասարկման ոլորտի մոտ 238 ապրանքանիշ, որոնք ներկայացված են սպասարկման և վաճառքի 383 կետերով: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` Յունիբանկի ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ Magnis նշանը:

Յունիբանկի քարտերի առավելություններն են շահավետությունն ու օգտագործման հարմարավետությունը: Բանկը հաշվարկում է բարձր տոկոսադրույք քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ` մինչև 8% տարեկան, առաջարկում է վարկային գիծ, ինչպես նաեւ +1% CASH BACK ծառայությունը, որը նշանակում է, որ խանութում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունում վճարում կատարելիս, բանկը գնորդին վերադարձնում է նրա կողմից վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումը կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով:

Կարգավիճակ: Յունիբանկ | Ավելացրեց: ArmFin
Դիտումներ: 691 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 5.0/1
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: