ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ [3] |
Ամերիաբանկ [13] |
Անելիք Բանկ [19] |
Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբ [14] |
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ [10] |
Արդշինինվեստբանկ [9] |
Արմսվիսբանկ [0] |
Արցախբանկ [0] |
Բիբլոս Բանկ Արմենիա [1] |
ԲՏԱ Բանկ [0] |
Զարգացման Հայկական Բանկ [2] |
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան [1] |
Ինեկոբանկ [4] |
Կոնվերս Բանկ [6] |
Հայբիզնեսբանկ [2] |
Հայէկոնոմբանկ [15] |
Մելլաթ Բանկ [0] |
Յունիբանկ [21] |
ՊրոԿրեդիտ Բանկ [3] |
Պրոմեթեյ Բանկ [6] |
ՎՏԲ-Հայաստան բանկ [26] |
Այլ [1] |
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Յունիբանկ |
29.01.2013, 22:46 | |
2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 140 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով մոտ 60%-ով: Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար եռյակում է, իսկ միջազգային Visa քարտերի քանակով զբաղեցնում է առաջատար դիրքը: Յունիբանկի կողմից թողարկված միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 64 հազար: Յունիբանկը ձգտում է բանկային քարտերը հաճախորդների համար դարձնել ոչ միայն հարմարավետ, այլ նաև շահավետ: Այդ իսկ պատճառով, բանկը սահմանել է քարտային միջոցների դրական մնացորդի բարձր եկամտաբերություն` մինչև 8% տարեկան, ինչպես նաև գործարկել +1% CASH BACK ծառայությունը, որի միջոցով բանկը գնորդին վերադարձնում է քարտով վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումն առևտրի կամ սպասարկման կետում կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով: Յունիբանկը մեծ նշանակություն է տալիս հատկապես համաբրենդային ծրագրերի իրականացմանը, որի շրջանակներում առաջարկում է վարկային քարտեր արտոնյալ պայմաններով` որոշ համաբրենդային քարտերով վարկերը տրամադրվում են 0% տարեկան տոկոսադրույքով: Համաբրենդային ծրագրերի ուղղությամբ, բանկը համագործակցում է Aray, Vega խանութների ցանցի, BHS, Basic House, Bata խանութների, Ucom ընկերության, Reso ապահովագրական ընկերության, Gold’s Gym մարզաակումբի և Kaiser սուպերմարկետների հետ: Հիշեցնենք, որ Յունիբանկը գործարկել է "Մագնիս” զեղչերի և արտոնությունների ծրագիրը, որի շրջանակներում բանկի քարտապաններին, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, տրամադրվում են մինչև 80% զեղչեր շուրջ 150 առևտրի և սպասարկման կետերում` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզաակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ և այլն: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար, բանկի քարտապանն ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի քարտ: Յուրաքանչյուր հաճախորդ, Յունիբանկում ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից: | |
Դիտումներ: 560 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 5.0/1 |
ընդամենը մեկնաբանություններ: 0 | |