ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ [3] |
Ամերիաբանկ [13] |
Անելիք Բանկ [19] |
Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբ [14] |
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ [10] |
Արդշինինվեստբանկ [9] |
Արմսվիսբանկ [0] |
Արցախբանկ [0] |
Բիբլոս Բանկ Արմենիա [1] |
ԲՏԱ Բանկ [0] |
Զարգացման Հայկական Բանկ [2] |
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան [1] |
Ինեկոբանկ [4] |
Կոնվերս Բանկ [6] |
Հայբիզնեսբանկ [2] |
Հայէկոնոմբանկ [15] |
Մելլաթ Բանկ [0] |
Յունիբանկ [21] |
ՊրոԿրեդիտ Բանկ [3] |
Պրոմեթեյ Բանկ [6] |
ՎՏԲ-Հայաստան բանկ [26] |
Այլ [1] |

ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Յունիբանկ |
25.10.2012, 23:00 | |
![]() «Յունիբանկն» առաջարկում է կոմունալ վճարումներն իրականացնել «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով «Յունիբանկն» ընդլայնել է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի գործառույթները` հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կատարել նաեւ կոմունալ վճարումներ: Վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգ` օգտագործելով ծածկանունը, գաղտնաբառն ու բանալին, եւ անցում կատարել «Կոմունալ ծառայություններ» բաժին: Այդ էջում կբացվի վճարման ձեւը, որը լրացնելուց հետո անհրաժեշտ է հաստատել կատարումը: Եթե վճարումը հաստատվում է ժամը 17:00-ից հետո, ապա այն իրականացվում է հաջորդ օրը: «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց «Յունիբանկի» կողմից տրամադրվում է անվճար: Համակարգի միջոցով, ցանկացած ժամանակ, աշխարհի ցանկացած վայրից, Ինտերնետին միացված համակարգչի միջոցով, կարելի է հարմար եւ անվտանգ կառավարել բանկային հաշիվները: Մասնավորապես, կարելի է աշխատել վճարային փաստաթղթերի հետ, փաստաթղթերն առաքել բանկ, ստանալ բանկային հաշիվների քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի համար: «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմի «Յունիբանկ», կնքի համապատասխան պայմանագիր եւ ստանա մուտքի իրավունք: «Յունիբանկի» «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի հիմնական առավելություններից մեկն օգտագործման պարզությունն է: Այն չի պահանջում հատուկ ծրագրի ներբեռնում. հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով` www.unibank.am կամ www.unibank-armenia.com: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը: «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հավաստագրի միջոցով: | |
Դիտումներ: 534 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 0.0/0 |
ընդամենը մեկնաբանություններ: 0 | |