ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Փետրվար » 10 » 1,100 դրամանոց գրիչներ՝ ՊԵԿ-ի ներքին օգտագործման համար
23:03
1,100 դրամանոց գրիչներ՝ ՊԵԿ-ի ներքին օգտագործման համար
2014թ. ավիատոմսերի համար ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ծախսել 60 մլն դրամ: ՊԵԿ-ի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը «Հետքին» տեղեկացրել է, որ նշված գումարը նախատեսված է` հաշվի առնելով նախորդ 
տարիներին փաստացի ծախսված գումարների 
համեմատական վերլուծությունը, ինչպես նաեւ այս 
տարվա համար նախատեսված` Մաքսային միության 
անդամակցության հետ կապված գործուղումների 
ծախսերը:
Պետական եկամուտների կոմիտեի գնումների պլանով այս տարի նախատեսվել է ծախսել
 12 մլրդ 791 մլն 436 հազար դրամ:

Տարածքային հարկային տեսչություններում 2014թ. ընթացքում ծրագրված է շահագործման հանձնել հարկատուների սպասարկման 10 նոր սրահներ, որոնց համար նախատեսված է ձեռք բերել 599.000 դրամ արժողության 10 հատ «LED 50» մակնիշի հեռուստացույց: Ըստ ՊԵԿ-ի՝ նշված տեխնիկական հատկանիշներ ունեցող հեռուստացույցի անհրաժեշտությունը թելադրված է սպասարկման սրահների այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են՝ ընդհանուր մակերեսը, լուսավորվածության աստիճանը եւ այլն: Հեռուստացույցները օգտագործվելու են հարկատուներին տեսանյութերի միջոցով տարբեր տեսակի տեղեկատվություն հաղորդելու համար:

Իսկ հարկային տարածքային տեսչությունների մասնաշենքերի առաջին հարկերում տեղադրված պատուհանները եւ դռները մետաղյա վանդակաճաղերով պաշտպանելու համար կծախսեն 36.800.000 դրամ: ՊԵԿ-ից պարզաբանում են, որ ներկայումս վանդակաճաղերով ապահովման ենթակա մակերեսը կազմում է շուրջ 2.000 քմ, իսկ տեղական շուկայում վանդակաճաղերի 1 քմ համար ձեւավորված նվազագույն գինը կազմում է շուրջ 18.400 դրամ:

Զգալի միջոցներ են նախատեսված նաեւ հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայությունների համար՝ 28 մլն դրամ, իսկ արբանյակային կապի վարձակալության համար՝ 48 մլն 100 հազար դրամ: Ըստ ՊԵԿ-ի աշխատակազմի ղեկավարի՝ հեռուստատեսությամբ  գովազդվում են հարկային վարչարարության կատարելագործմանն ուղղված  միջոցառումների մասին տեսանյութեր, իսկ արբանյակային կապը ապահովում է լայնաշերտ կապուղի ՊԵԿ-ի մաքսատների (մաքսակետերի) եւ վերադաս մարմնի միջեւ անհրաժեշտ տեսաթվային տեղեկատվության փոխանակման համար:

2014թ. ընթացքում նախատեսված է գնել 29.000 դրամ արժողությամբ 12 հատ գելային գրիչ, 1.100 դրամանոց՝ 80 հատ եւ 37.5 դրամանոց՝ 400 հատ գրիչ: 29.000 դրամանոց գրիչները նախատեսված են արարողակարգային միջոցառումների ընթացքում բարձրաստիճան արտասահմանյան հյուրերին, պաշտոնական պատվիրակությունների անդամներին այլ հուշանվերների եւ տպագիր նյութերի հետ միասին նվիրելու նպատակով, իսկ 1.100 դրամ արժողությամբ գրիչները կոմիտեի ներքին օգտագործման համար են: 

Աղբյուրը՝ hetq.am

Դիտումներ: 465 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: