ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 9 » 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ նկատվել են ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ
00:13
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ նկատվել են ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ
                                         
  Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականի առաջին կիսամյակում նկատելի են էական դրական տեղաշարժեր։
        Օպերատիվ տվյալներով հանրապետությունում գրանցվել է ցանքատարածությունների ավելացում, այն կազմել է շուրջ 312 հազ. հա, նախորդ տարվա 286.7 հազ. հա-ի դիմաց: Արդյունքում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2012թ. հասել է 69.5 %-ի, նախորդ տարվա 63.8 %-ի դիմաց: Ընթացիկ տարում 2011 թվականի համեմատությամբ ցանքատարածությունները գերազանցում են 25.3 հազ. հա-ով, այդ թվում ավել է ցանվել 22.0 հազ. հա հացահատիկային մշակաբույս, 2.8 հազ. հա կար¬տոֆիլ և այլն:
        ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 203.6 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.1 %-ով: Ճյուղում աճը ապահովվել է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության արատադրանքի ավելացման հաշվին: Սակայն բուսաբուծության ճյուղում աճը առավել ակնհայտ է, այն կազմել է 28.4 %:Դա հիմնականում կապված է գյուղատնտեսությունում հայտնի սեզոնայնության երևույթի հետ:
        Անասնաբուծությունում համախառն արտադրանքի ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 1.2 %-ով: Ընթացիկ տարում, տարբեր գործոններով պայմանավորված (ձնածածկի ուշ գոյանալու հետևանքով աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցրտահարման երևույթներ, սակավաջրություն և այլն), հացահատիկային մշակաբույսերի բերքատվության մակարդակը ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, սակայն շուրջ 22.0 հազ. հա-ով ցանքատարածությունների ավելացման արդյունքում հանրապետությունում սպասվում է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի համախառն արտադրանքի որոշակի աճ:
        Ըստ օպերատիվ տվյալների, 2012 թվականի առաջին կիսամյակում կարտոֆիլի հավաքված բերքը կազմել է 18.3 հազ. տոննա, որը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 10.2 տոկոսով, բանջարեղենի բերքը կազմել է 40.5 հազ. տոննա` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամնակաշրջանի ցուցանիշը 17.1 տոկոսով, բոստանային մշակաբուսերինը 2.5 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 4 անգամ:
        Կիսամյակի արդյունքներով լավագույն ցուցանիշներ է գրանցվել պտղի արտադրության բնագավառում: Ըստ օպերատիվ տվյալների հավաքվել է շուրջ 58 հազ. տոննա պտուղ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալները ավելի քան 1.9 անգամ:
        Խոտի կուտակման կիսամյակային ծավալները (119.8 հազ. տոննա) շուրջ 0.7 տոկոսով զիջել են 2011 թվականի համապատասխան ցուցանիշին:
        Ընթացիկ օպերատիվ տվյալները վկայում են, որ տարվա արդյունքներով հանրապետության բուսաբուծության ճյուղում կապահովվի համախառն արտադրանքի զգալի ավելացում: Կիսամյակի արդյունքները շոշափելի աճ են կանխատեսում նաև անասնապահական հիմնական մթերքների` կաթի, մսի, ձվի արտադրության տարեկան ցուցանիշների համար:
        Գների նվազում է արձանագրվել բուսաբուծական հիմնական մթերքների գծով: Այսպես, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` գների ինդեքսը 2012թ. հունիսին 2011թ. հունիսի նկատմամբ մրգերի համար կազմել է 77.6 տոկոս, այդ թվում` խնձորինը` 42.9, ծիրանինը` 51.1, բալինը` 59.7 տոկոս և այլն: Նշված ժամանակահատվածում բանջարեղենի և կարտոֆիլի ամփոփ ինդեքսը կազմել է 75.3 տոկոս, այդ թվում` կաղամբը` 65.9, լոլիկը` 120.4, վարունգը` 68.1, գլուխ սոխը` 92.4, կանաչ լոբին` 53.9, կարտոֆիլը` 55.9 տոկոս և այլն:
Դիտումներ: 369 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: