ՈՒրբաթ, 17.05.2024, 09:17 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 29 » 2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 6,2%-ով` կանխատեսում է ԱՄՀ-ն
12:50
2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 6,2%-ով` կանխատեսում է ԱՄՀ-ն
                        

  Ինչպես կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը, 2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն կաճի` 3,8%-ից հասնելով 6,2%-ի: Այս մասին հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: 

Հաղորդվում է, որ ԱՄՀ-ի մասնագետների կողմից կանխատեսումը թարմացվել է EFF/ECF ծրագրի վարկային համաձայնագրերի կատարման 5-րդ դիտարկման արդյունքների հիման վրա, որ ամփոփվել են այս տարվա սեպտեմբերի 5-18-ը: 

Հայաստանի ՀՆԱ-ի աճի նախորդ գնահատականը՝ 3,8%, հայտարարվել էր 2012թ. մարտին: 

Հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը նշել է, որ երկրում մակրոտնտեսական ցուցանիշներն սկսել են դրսևորել դրական միտում: 

Շնորհիվ լավ բերքի և հանքարդյունահանման ու սպասարկման ոլորտներում դրական դինամիկայի՝ ակնկալվում է, որ 2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 6,2%-ով, իսկ 2013թ.՝ 4,3%-ով:

Մ. Հորթոնը նկատել է, որ երկրում պահպանվում է չափավոր սղաճը, որը 2012-2013թթ. կմնա Հայաստանի Կենտրոնական բանկի սահմանած շրջանակում՝ 2,5%-ից 5,5%: 

Հորթոնի գնահատականով` ընդհանուր առմամբ վարկային համաձայնագրերի կատարումը գոհացուցւչ է, հարկաբյուջետային հավասարակշռությունը երկրում շարունակվում է բարելավվել: Ակնկալվում է, որ 2012թ. Հայաստանի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 2%-ը, իսկ 2013-ին՝ - 2,6%:

ԱՄՀ-ի՝ Հայաստանի հերթական տրանշի տրամադրման նիստը EFF/ECF վարկային համաձայնագրի շրջանակում տեղի կունենա 2012թ. դեկտեմբերին: Դրական որոշման դեպքում Հայաստանը կստանա 52 մլն դոլարի չափով տրանշ, իսկ այդ ծրագրի շրջանակում պարտքի ընդհանուր գումարը կկազմի 327 մլն դոլար:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են ԱՄՀ-ի հետ ծրագրի շարունակականությամբ, որն ավարտվում է 2013թ. կեսին: Ամենայն հավանականությամբ, նոր ծրագիրը կընդունվի հաջորդ երեք տարիների համար: 

ԱՄՀ-ի EFF/ECF ավելի քան 400 մլն դոլարի եռամյա պայմանագիրը հաստատվել էր 2010թ. հունիսին` հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից: Այն ժամանակ տրամադրվել էր առաջին տրանշը՝ շուրջ 53,6 մլն դոլար:
Դիտումներ: 398 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: