ՈՒրբաթ, 17.05.2024, 06:45 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 14 » 2013-ի բյուջեն փակվող օբյեկտի բյուջե է. Փաշինյան
14:24
2013-ի բյուջեն փակվող օբյեկտի բյուջե է. Փաշինյան
2013-ի բյուջեն փակվող օբյեկտի բյուջե է. Փաշինյան
2013 թ պետական բյուջեի նախագիծն ընթերցելիս այնպիսի զգացողություն ապրեցի, որ դա փակվող օբյեկտի բյուջե է: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, պատճառն այն է, որ բյուջեի նախագծի ծախսերի կանխատեսում բաժնում, օրինակ, ասվում է, որ 2013 թ. կրթության ոլորտում աշխատավարձերի գծով ծախսերը 2012-ի համեմատ նվազելու են 542.6 մլն դրամով:

«Ըստ կառավարության, դա ունի պարզ բացատրություն, քանի որ 2013-ին Հայաստանի դպրոցների աշակերտների թիվը լինելու է 6800-ով ավելի պակաս, քան 2012-ին: Կառավարությունը սա համարում է պատեհ առիթ կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձային ֆոնդը կրճատելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով, սա այլ կերպ, քան արտագաղթի խրախուսում դժվար է անվանել:

«Կառավարությունը հարկ չի համարում քաղաքացիների արտագաղթի հետևանքով չակերտավոր խնայված գումարն ուղղակի ձևով որպես աշխատավարձ տալ չարտագաղթածներին, որպեսզի Հայաստանում մնացողը հասկանան, որ իրենց մնալը կարևոր է»:

Կառավարությունը կառավարում է արտագաղթը, դրան ուղղված քաղաքականություն եթե վարեր, ոչ թե կկրճատեր աշխատավարձային ֆոնդը, այլ կրճատված միջոցները որպես աշխատավարձ կբաժաներ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայված դպրոցի ուսուցիչներին:

Նա նկատեց, որ կոնսերվացման քաղաքականությունը միայն կրթության ոլորտում չէ. մասնավորապես որպես օրինակ Փաշինյանը բերեց սոիցալական ոլորտի ծախսերի կրճատումը:

Այս կրճատումներին տված կառավարության բացատրությունը նույնն է` մարդկանց քանակի կրճատումը:

«Զարհուրելին այն է, որ չեն փորձում հասկանալ, թե ինչու են պակասում մարդիկ: Կառավարությունը մտահոգված չէ արտագաղթով»:

Եզրափակելով, Փաշինյանը նկատեց, որ անգամ պաշտոնակամն պատկերացմամբ, 2013-ին մարդիկ ավելի վատ են ապրելու, քան 2012-ին:

«Կառավարությունները մի խնդիր ունեն` ապահովել մարդկանց հարաճյուն բարեկեցությունը: Գործող իշխանություններն անում են դրա հակառակը` մարդկայց դնելով ավելի ծանր վիճակում»:

Դիտումներ: 485 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: