ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 22 » 2013թ պետբյուջեի նախագիծը, նախորդի նման չի լուծելու ՀՀ առջեւ ծառացած խնդիրները. ԲՀԿ-ական պատգամավոր
22:52
2013թ պետբյուջեի նախագիծը, նախորդի նման չի լուծելու ՀՀ առջեւ ծառացած խնդիրները. ԲՀԿ-ական պատգամավոր

Հոկտեմբերի 30-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կսկվեն ՀՀ 2013թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումներն` ըստ ոլորտների:

Երկրի զարգացման համար ամենակարեւոր փաստաթուղթն ԱԺ հանձնաժողովներում քննարկվելուց հետո կներառվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:

Henaran.am-ն այսօր բյուջեի նախագծի շուրջ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ: Նրա փոխանցմամբ, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռեւս, այսպես ասած, ծանոթացման փուլում է եւ բյուջեի նախագծի վերաբերյալ առայժմ վերջնական տեսակետ չունի:

Այսուհանդերձ, նախնական տպավորությամբ ինչպիսի՞ փաստաթուղթ է ներկայացրել կառավարությունը: Արտահայտելով իր  անձնական տեսակետը, Վահե Հովհաննիսյանը Henaran.am-ին  ասաց, որ իր տպավորությամբ, 2013թ պետաբյուջի նախագիծը  չի լուծելու այսօր ՀՀ առջեւ ծառացած խնդիրները: "Արագ տնտեսական աճ, սոցիալական վիճակի տեսանելի բարելավում արտագաղթի ծավալների նվազեցում , ներդրումային միջավայրի բարելավում` այս եւ մի շարք այլ կարեւորագույն հարցերը իմ կարծիքով բյուջեի նախագիծը չի լուծում”,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հետաքրքրվեցինք, արդյո՞ք նախորդ տարվա պետական բյուջեն, որին ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ժամանակին հավանություն էր տվել, վերոնշյալ խնդիրները լուծում էր: Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. ”Բացարձակ, որ լուծեր, այսպես չէր լինի”:

Մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ ԲՀԿ-ն, որն այսօր  քննադատության թիրախ է դարձրել կառավարության տնտեսական քաղաքականությունը,  հավանություն է տվել մի փաստաթղթի, որից բխող խնդիրներն այսօր քննադատո՞ւմ է:

"Ես նախորդ  խմբակցությունում չեմ եղել եւ  գնահատական տալու իրավունք ինձ չէի վերապահի: Զուտ իրականության տեսանկյունից  կարող եմ ասել, որ խնդիրները կան եւ դրանց մեղմման միտումներ չեմ տեսել: Այդ առումով, կարծում եմ, մեղմ ասած, այնքան էլ լավ փաստաթուղթ չի եղել”,-Henaran.am-ի դիտարկմանն արձագանքեց Վահե Հովհաննիսյանը:

Դիտումներ: 421 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: