ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 24 » 30 երկրների շարքում ՀՀ ԿԲ-ն 11-րդն է
18:34
30 երկրների շարքում ՀՀ ԿԲ-ն 11-րդն է

                          


 «Փաստինֆոյի»», հղում անելով «Ինդեփենդենթը»-ին, արդեն տեղեկացրել է, որ Վատիկանի բանկի ֆինանսական ստուգումներըը ցույց են տվել, թե այդ դրամատունը չի համապատասխանում փողերի լվացման դեմ ֆինանսական գործողություններմշակող խմբի 45 նորմերին և միայն 22 կետով է բավարարում միջա զգային չափանիշները: Այդ իսկ պատճառով Վատիկանը, որպես պետություն նույնպես չի կարող տեղ զբաղեցնել ֆինանսապես բարեխիղճ երկրների ցուցակում:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում և նրա գլխավոր դրամատանը` ՀՀ կենտրոնական բանկում: Համապատասխանու՞մ են արդյոք փողերի լվացման դեմ պայքարի, ֆինանսների վերահսկողություն իրականացնելու կամ կասկածահարույց գործարքների բացահայտման ուղղությամբ ՀՀ ԿԲ-ում իրականացվող գործընթացները եվրոպական չափանիշներին:

«Փաստինֆոյի» թղթակցի հարցերին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից պատասխանեցին, որ «Financial Action Task Force-ի» (FATF) 40 հանձնարարականներին և 9 հատուկ հանձնարարականներին Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի համապատասխանությունը գնահատվել է Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2009 թվականին»:

Պատասխանում նշված է, որ FATF-ը արձանագրել է Հայաստանի էական առաջընթացը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում: Միաժամանակ ընդգծվում է այդ ոլորտում Հայաստանում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը: ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից գնահատվող 30 երկրների շարքում, համաձայն ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության, Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը:

Միաժամանակ, պատասխանում տեղեկացվում է, որ 2011 թվականի ընթացքում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը համակարգող ազգային մարմնի ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ստացված կասկածելի գործարքների մասին հաշվետվությունները, ինչպես նաև կենտրոնի գործունեության վերաբերյալ հրապարակային այլ տեղեկատվությունները ներկայացված է «Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում 2011թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունում:

Դիտումներ: 490 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: