ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 15 » 600 միլիոն դոլարի վարկ Ռուսաստանից
16:41
600 միլիոն դոլարի վարկ Ռուսաստանից

 Անդրադառնալով Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հանդիպմանը և ենթադրելով, որ հանդիպմանը առաջարկվել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը` «ՀԺ»-ն գրել է. «Հիմա խնդիրն այն է, թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը: Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների իրական արդյունքները Սերժ Սարգսյանին ոչ մի ռեսուրս չեն տալիս չեմ ու չում անելու: Ոչ մի ռեսուրս չի տալիս նաև Հայաստանի խղճուկ, անմրցունակ տնտեսությունը: Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր. «...մենք ակնկալում ենք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը»: Ի՞նչ օգնության ու աջակցության մասին է խոսքը: Առաջին տեղում բնականաբար, գազի գինն է:

 

Արդեն մեկուկես տարի Հայաստանը ավելի թանկ գնով է ներկրում ռուսական գազը, սակայն դա պաշտոնապես չի արձանագրվում, ինչի արդյունքում Հայաստանը նոր պարտք է կուտակում Ռուսաստանի նկատմամբ: Երկրորդը՝ ռուսական նոր վարկի ակնկալիքն է: 2009թ.Հայաստանը բավականին կոշտ պայմաններով` Ռուսաստանից 500 միլիոն դոլարի վարկ ստացավ` ճգնաժամին դիմագրավելու նպատակով: Այսօր մեր տնտեսությունում վիճակն այնպիսին է, որ կրկին խոշոր ներարկումների կարիք է առաջացել և ռուսական նոր վարկը կարող է անհրաժեշտություն լինել: Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը գնում է 600 միլիոն դոլարի մասին, որի մի զգալի մասը պետք է ուղղվի բանկային համակարգ` վիճակը շտկելու համար:

 

Դրա մեջ չի մտնում «Նաիրիտի» գործարկման համար ակնկալվող վարկը` մոտ 500 միլիոն դոլարի չափով: Որպես դրա աղբյուր, կրկին դիտարկվում է Ռուսաստանը, կամ դրա վերահսկողության տակ գտնվող Միջպետական բանկը: Դե նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ 4-5 միլիարդ դոլարի մասին արդեն կարելի է չհիշել: Այդ ծրագիրը կարծես արդեն դուրս է եկել օրակարգից:
Եվ ուրեմն ի՞նչ է պատասխանել Սերժ Սարգսյանը: Ասել է ո՞չ»:

Դիտումներ: 452 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: