ՈՒրբաթ, 17.05.2024, 12:51 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Դեկտեմբեր » 23 » 97 տոկոս աղքատները մի օր ապրելու են բարեկեցիկ կյանքով. Նարեկ Գալստյան
17:22
97 տոկոս աղքատները մի օր ապրելու են բարեկեցիկ կյանքով. Նարեկ Գալստյան

ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության ատենապետ Նարեկ Գալստյանի տարևերջյան հարցազրույցը Times.am-ին:

Պարոն Գալստյան, ինչպե՞ս եք վերաբերում գազային պայմանագրին: Հիմա կարծես թե այդ հարցն է արդիական քաղաքական դաշտում:

Գիտեք, ՍԴՀԿ-ն կարծում է, որ այսպիսի  «գազային պայմանագրերը» գալու են և մնան այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի փոխվել քաղաքական համակարգը, մի համակարգ, որ 1991 թ-ից ցայսօր կեղեքում է Հայաստանի քաղաքացիներին: Մենք այդպես էլ չկարողացանք ընկալել անցյալի դառը դասերը: Տեսեք, այս համաձայնագիրն ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ մենք ունենք   «Արմենիա» հյուրանոցի, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային գործարանի, Հայաստանի էլեկտրական ցանցերի կամ ատոմակայանի նախադեպերը: Սրանք նախադեպեր են, երբ Հայաստանի քաղաքացուն պատկանող գույքը վաճառվում է օտարին՝ իրական, շուկայականից մի քանի անգամ ցածր գներով, և դրա հետևանքով ոչ մեկ ոչ միայն քրեական, այլև քաղաքական պատասխանատվություն չի կրում: Ավելին, այն մարդիկ, ովքեր տարիներ առաջ ուղղակիորեն կողմ էին նման խայտառակ պայմանագրերին, այսօր ընդդիմություն են խաղում և դեմ են գազային պայմանագրին: Մեր կարծիքով, սա է ցույց տալիս համակարգի խայտառակ անկատար լինելու փաստը, սա է ցույց տալիս այն հրամայականը, որ մարդիկ, քաղաքական գործիչները փոխվում են, սակայն երկրի կառավարման տրամաբանությունը նույնն է մնում: Ուստի նմանատիպ պայմանագրերի մենք դեռ ականատես կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում քաղաքական համակարգի տրամաբանության փոփոխություն չի եղել: Այլ կերպ ասած՝ Հայաստանն արդեն խեղդվում է ծայրահեղ աջ, լիբերալ համակարգի ձեռքում: Եվ այստեղ ուղղակի հանցագործություն է լինել ամերիկանամետ, ռուսաստանամետ, միակ գերխնդիրը հայաստանակենտրոն լինելն է, Հայաստանում իրավիճակ փոխելը:

Դեռ մի քանի ամիս առաջ դուք գտնվում էիք պառակտված վիճակում: Հիմա էլ թերևս սխալ կլինի ասել, թե շատ ուժեղ եք, ինչպե՞ս եք պատրաստվում երկրում իրավիճակ փոխել այդ կարգավիճակով:

Ինքնաքննադատությունը ցանկացած առողջ քաղաքական ուժին հատուկ մեկ երևույթ է: Իհարկե՛, չենք գտնվում այն վիճակում, որը հարիր է 126-ամյա կուսակցությանը: Սակայն երկրի քաղաքական իրավիճակը մեզ թելադրում է օր առաջ ավելի համախմբվել և հզորանալ: Տեսեք, այսօր Հայաստանի ողջ հարստությունը կուտակված է մի քանի օլիգարխների ընտանիքների ձեռքում: Մեծ հաշվով, նրանք են իրականացնում Հայաստանի քաղաքականությունը, նրանք են թելադրում խաղի կանոնները: Որպես ձախ, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, մեր պայքարի հիմնական թիրախը հենց օլիգարխիան է: Հայաստանում վաղ թե ուշ տեղի է ունենալու ունեցվածքի վերաբաժանում: Այսինքն, իրավիճակը փոխվելու է ուղիղ հակառակը: 97 տոկոս աղքատները մի օր ապրելու են բարեկեցիկ կյանքով ու ներքին ռեսուրսների հաշվին: Չէ որ դրանք այնքան շատ են, այնքան շատ օլիգարխներ կան մեր երկրում, որ վաղ թե ուշ կիսվելու են իրենց հարստությամբ սովորական քաղաքացու հետ:

Ձեզ մեղադրում են պարբերաբար իշխանական պրոյեկտ լինելու մեջ:
Այդ մեղադրանքները նույնպես պատվերի դաշտից են: Ես հասկանում եմ, որ եթե ես ժամանակին աշխատել եմ կառավարությունում, չի նշանակում է որ մի ամբողջ կուսակցություն իշխանական պրոյեկտ է: Իհարկե ոչ, այդ նույն տրամաբանությամբ նույն ԲՀԿ-ն մի քանի տարի անընդմեջ եղել է կոալիցիայի մեջ, կողմ է քվեարկել այնպիսի օրինագծերի, որոնց հիմա դեմ է խոսում: Ինչ է, ուրեմն ԲՀԿ-ն իշխանական պրոյեկտ է: Նույնը կարող եմ ասել ՀԱԿ-ի կամ ՀՅԴ-ի մասին: Ոչ մի տրամաբանություն այդ մեղադրանքների մեջ ես չեմ տեսնում, սակայն նաև մենք շատ լավ հասկանում ենք, որ միայն մեր աշխատանքի, գաղափարների տարածման և գործելաոճի միջոցով կարող ենք իրականում ապացուցել քաղաքական դաշտում մեր հաջողությունների իրավունքը:

Դուք նախաձեռնել եք ձախ ուժերի միություն կոչվող պլատֆորմը, կամ առնվազն հայտարարել դրա մասին: Ե՞րբ ականատես կլինենք այդ դաշինքի կայացմանը:

Պլատֆորմի կայացման համար այժմ ինտենսիվ ընթանում են բանակցություններ բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր ունեն սոցիալական ուղղվածություն և դավանում են իրական դեմոկրատական արժեքներին: Բացի քաղաքական ուժերից մեզ հետ համագործակցության ցանկություն են հայտնել նաև անհատ գործիչներ, ինչը նույնպես բավական ուրախալի է: 2014-ի հենց սկզբին բոլորս ականատես կլինենք ձախ ուժերի վերածնունդին, որն այնքան անհրաժեշտ է հայաստանյան քաղաքական դաշտի համար: Ձախ ուժերը պետք է կարողանան համախմբել տուժված, շահերը ոտնակոխ եղած աշխատավորներին, գործազուրկներին: Մեր հիմնական թիրախը օլիգարխիան, մենաշնորհներն ու օլիգոպոլիան են լինելու:

Լուսանկարը` «Արմենպրես»-ից:

Աղբյուրը՝ times.am

Դիտումներ: 436 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: