ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 8 » Ա. Գեւորգյան. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծի բեռնափոխադրումների առումով
16:06
Ա. Գեւորգյան. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծի բեռնափոխադրումների առումով
Ա. Գեւորգյան. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծի բեռնափոխադրումների առումովՀայաստանի փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը  նոյեմբերի 7-ին Բաղդադում մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնց օրակարգում երկկողմ համագործակցության խորացման հարցերն էին:

Իրաքի երկաթգծերի տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին հաղորդակցության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: Իրաքցի պաշտոնյաները տեղեկություններ ներկայացրին  երկրում երկաթգծի համակարգի վիճակի, զարգացման հեռանկարային ծրագրերի մասին:

Ա. Գեւորգյանն իր հերթին անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման  ծրագրին` նկատելով, որ այն էապես նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում բեռնափոխադրումների առումով:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում մասնագիտական մակարդակով  երկկողմ քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որոնց ընթացքում ոլորտում փոխշահավետ գործակցության առաջարկություններ կձեւավորվեն եւ կներկայացվեն կողմերին:

ՀՀ փոխվարչապետի մյուս հանդիպումը Իրաքի նավթի նախարար Աբդ ալ Քարիմ Լուայբիի հետ էր: Կողմերը քննարկեցին էներգետիկայի եւ բնական պաշարների բնագավառում համագործակցության հարցեր: Երկուստեք կարեւորվեց միջկառավարական հանաձնաժողովի նիստի ընթացքում ձեռք բերված` ոլորտում համագործակցության ծրագրի մշակման վերաբերյալ պայմանավորվածությունը: Զրուցակիցները  ընդգծեցին, որ  առկա է գործակցության մեծ ներուժ` թե էներգետիկայի, թե նավթագազային  բնագավառում:

Ա. Գեւորգյանն անդրադարձավ Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք հնարավորություն են տալու Հայաստանին` առավել հզորացնել էներգիա մատակարարող երկրի իր կարողությունները:

Աբդ ալ Քարիմ Լուայբին Իրաքում էլեկտրակայանների արդիականացման, դրանց շինարարությունն ավարտին հասցնելու, շահագործման աշխատանքներում օգտակար համարեց հայ մասնագետների հմտությունների օգտագործումը` հաշվի առնելով էներգետիկայի վերականգնման ոլորտում հայկական կողմի փորձը:

Քննարկվեցին նավթագազային արդյունահանման  բնագավառում փոխգործակցության հարցեր, անդրադարձ եղավ նավթագազային արդյունահանման աշխատանքներին հայկական կողմի մասնակցության հնարավորությանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում  համապատասխան աշխատանքային խմբերը կուսումնասիրեն  հնարավորությունները` նավթագազային ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես նշվեց գազի արտադրման եւ կուտակման կարողությունների ստեղծման մասին:

Փոխվարչապետը հանդիպեց նաեւ Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիի հետ: Քննարկվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման, արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր:

Ա. Գեւորգյանը ողջունեց  Իրաքի  իշխանությունների` երկրի անվտանգության,  կայունության պահպանման ուղղությամբ աշխատանքները եւ վստահություն հայտնեց, որ կայունության ճանապարհը Իրաքի ժողովրդի համար անշրջելի կդառնա: Նա նշեց, որ Հայաստանը շահագրգռված է նաեւ  միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-իրաքյան համագործակցության զարգացման ու քաղաքական երկխոսության ծավալման հարցերում:

Հոշյար Զեբարիին տեղեկացրեց, որ  Իրաքը քաղաքական դիրքորոշում ունի Հայաստանի հետ  խորացնելու թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները, եւ դրա համար առկա են բոլոր պայմանները: Դրան կնպաստի նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանատան բացումը: Նա նաեւ ողջունելի համարեց Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները արաբական երկրների հետ, ինչը, նրա խոսքով, լավ հիմք է ամուր փոխգործակցության համար:  Նա նաեւ անդրադարձավ Իրաքի հայ համայնքին` նշելով, որ թեեւ պատերազմական տարիներին շատ իրաքահայեր լքեցին երկիրը, սակայն հիմա Իրաքը պատրաստ է սիրով ետ ընդունել նրանց:

Զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ առաջիկա տարիները լայն հեռանկարներ են բացելու երկկողմ հարաբերությունների զարգացման համար:Նրանք մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Դիտումներ: 358 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: