ՈՒրբաթ, 17.05.2024, 05:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 14 » Ադամանդի միջազգային շուկան եւ հայկական ադամանդագործության ճգնաժամը
14:53
Ադամանդի միջազգային շուկան եւ հայկական ադամանդագործության ճգնաժամը
Ադամանդի միջազգային շուկան եւ հայկական ադամանդագործության ճգնաժամըՀայկական ադամանդագործությունը 2012 թ. լուրջ անկում է արձանագրել; Խոսք է գնում մոտ 30-50% անկման մասին: Ըստ մաքսային վիճակագրության՝ 2012 թ. Հայաստանից արտահանվել է մոտ 136 հազ. կարատ ադամանդ՝ 79 մլն դոլար մաքսային արժեքով:

Եթե հաշվի առնենք զուտ ֆիզիկական ծավալները՝ 2011 թ. արտահանումը կրկնակի ավելի էր՝ 351 հազ. կարատ: Սակայն այն ժամանակ ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 114 մլն դոլար՝ ընդամենը 30%-ով գերազանցելով 2012 թ. ցուցանիշը: Այսինքն՝ ադամանդների արտահանումը նվազել է, սակայն արտահանման կառուցվածքում աճել է թանկարժեք ադամանդների տեսակարար կշիռը: Սակայն սրանով հայկական ադամանդագործության հուսադրող միտումներն ավարտվում են: Մնացյալ փաստերը խոսում են ոլորտում առկա ներքին ճգնաժամի մասին, քանի որ ձեռնարկությունների զգալի մասը կանգնած է, կամ աշխատում է հզորությունների փոքր մասով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Ինտերֆաքսին» պարզաբանել են, որ ադամանդների արտահանման անկումը պայմանավորված է ադամանդների համաշխարհային պահանջարկի նվազմամբ: Սակայն այս փաստարկը, մեղմ ասած, համոզիչ չէ: Միջազգային առաջատար Bain and Company կոնսալտինգային ընկերության պատրաստած «Ալմաստների համաշխարհային արտադրությունը 2012 թ.» հաշվետվության մեջ (պատրաստվել է Antwerp World Diamond Centre-ի հետ) որեւէ ակնարկ անգամ չկա ադամանդների համաշխարհային պահանջարկի ակման մասին: Ադամանդի համաշխարհային շուկան 2012 թ. գնահատվել է մոտ 24 մլրդ դոլար (ադամանդով զարդերի շուկան՝ 71 մլրդ դոլար), ու թեեւ այդ ցուցանիշները զգալի զիջում են նախաճգնաժամային ցուցանիշներին, սակայն միջազգային շուկայում նկատվում է աշխուժացում:

Ավելին՝ Bain and Company կանխատեսել է, որ 2020 թ. ադամանդի համաշխարհային շուկան կարող է աճել մոտ 60%-ով՝ հիմնականոմ պայմանավորված Չինաստանում եւ Հնդկաստանում ադամանդի եւ ալմաստի նկատմամբ պահանջարկի էական աճով: Կանխատեսվում է, որ 2020 թ. Չինաստանն ու Հնդկաստանն ավելի շատ ալմաստ կսպառեն, քան ներկայում խոշորագույն սպառող ԱՄՆ-ը: Ընդհանուր առմամբ՝ շոըւկայում աճել է պահանջարկը խոշոր՝ 2-10 կարատ ադամանդների նկատմամբ; Դա էլ պայմանավորված է նրանով, որ շատ ներդրողներ ադամանդը դիտարկում են որպես այլընտրանք ոսկուն եւ դոլարին՝ պահուստային ռեզերվներ ստեղծելու առումով:

Այսպիսով՝ միջազգային շուկան բարենպաստ է հայկական ադամանդագործության զարգացման համար, սակայն մենք ետընթաց ենք ապրում: Սույն հոդվածով չենք հավակնում բացահայտել ոլորտի անկման բոլոր դրդապատճառները, առավել եւս, որ ստվերն այստեղ զգալի դեր ունի: Սակայն մի քանի փաստերի վրա պետք է ուշադրություն դարձնել:

Հայկական ադամանդագործության հիմնական թերություններից մեկը արտաքին կապերի սահմանափակվածությունն է: Թեեւ ադամանդի հիմնական սպառողը ԱՄՆ-ն է, իսկ հեռանկարայինները՝ Հնդկաստանն ու Չինաստանն են, հայկական ադամանդները հիմնականում ուղղորդվում են դեպի Բելգիա: Հենց այս երկրում ձեւավորվող պահանջարկն էլ էապես ազդում է հայկական ադամանդագործության վիճակի վրա: Եթե 2011 թ. Բելգիա էր արտահանվել 210 հազ. կարատ, կամ ընդհանուրի մոտ 60%-ը, ապա 2012 թ. դեպի Բելգիա արտահանումը նվազել է գրեթե 3 անգամ ու կազմել 67 հազ. կարատ (ընդհանուրի՝ 49%-ը):

Այսպիսով՝ Բելգիայից պատվերների անկման դեպքում հայկական ադամանդագործությունը չի կարողանում այլընտրանքներ գտնել: Նշենք, որ Հայաստանը զգալի չափով ադամանդներ արտահանում է նաեւ դեպի Ռուսաստան՝ տարեկան մոտ 40 հազ. կարատի չափով, սակայն այս ուղղությամբ ծավալների էական փոփոխություններ չկան:

Հայաստանը 2012 թ. գրեթե կորցրել է դիրքերը ամերիկյան ու հնդկական շուկաներում, ուր արտահանումները նվազել են 10 անգամ ու գտնվում են 1000-ական կարատի սահմաններում: Փոխարենը մի քանի անգամ աճել են արտահանումները դեպի Շվեյցարիա ու Կանադա, սակայն այդ շուկաները հեռանկարային չեն համարվում, ու տարեկան 4-5 հազ. կարատ արտահանումը կարելի է նույնիսկ դրական համարել: Հայկական ադամանդի սպառման խոշոր շուկաներ են նաեւ Իսրայելը (տարեկան 7-8 հազ. կարատ) եւ Արաբական Միացյալ Էմիրաթները (2-3 հազ. կարատ):

Այսպիսով՝ Հայաստանին չի հաջողել դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, իսկ առավել հեռանկարային շուկաներում մենք զիջել ենք դիրքերը:

Հարկ է նշել, որ ալմաստների մատակարարման աղբյուրները նույնպես կայուն չեն; Ալմաստներ հիմնականում նմերկրում ենք Բելգիայից ու Ռուսաստանից: Բելգիայից տարեկան ներկրվում է մոտ 88 հազ. կարատ ալմաստ, ու թեեւ արտահանման ծավալների կտրուկ անկմանը, ներմուծման ծավալները չեն նվազել; Սա նշանակում է, որ Բելգիայից ներկրված ալաստների մի մասը դեռ մշակման փուլում են, եւ կարտահանվեն 2013 թ.: Ալմաստների խոշոր մատակարար է նաեւ Հնդկաստանը՝ տարեկան մոտ 30 հազ. կարատի չափով: Ընդ որում՝ Հնդկաստանից Հայաստան ներկրվում են այն ալմաստները կամ կիսամշակ ադամանդները, որոնք հատկապես նուրբ մշակում են պահանջում (կամ վերամշակում);

Ռուսական «Ալռոսան», որի հետ Հայաստանում մեծ հույսեր են կապում, իրականում անքան էլ հուսալի մատակարար չէ: 2012 թ. Ռուսաստանից ներկրվել է մոտը 42 հազ. կարատ ադամանդ՝ 2011 թ. 170 հազ. կարատի համեմատ: «Ալռոսան» շուկայում գնային ագրեսիվ քաղաքականություն է վարում, ինչն այնքան էլ գրավիչ չի դարձնում երկարաժամկետ համագործակցությունը:

Կտրուկ նվազել են ՀարավԱֆրիկյան Հանրապետությունից ստացվող ալմաստները՝ 9,5 հազ. կարատից իջնելով մինչեւ 900 կարատ: Հայաստանը ալմաստների պակասը մասամբ լրացրել է Կանադայից, Լիբանանից, ԱՄԷ-ից ներկրումների հաշվին, սակայն դա էական դեր չի խաղում:

Հայաստանում ադամանդի արտադրության հիմնական խոցելի կողմն այն է, որ այն աշխատում է հիմնականում պատվերների հիման վրա՝ ալմաստ մշակող ընկերությունները ոչ թե գնորդներ կամ վաճառողներ են, այլ մշակման պատվեր ընդունողներ: Լավագույն տարբերակն այն է, որ Հայաստանում մշակված ադամանդներն այնուհետ օգտագործվեն զարդերի մեջ ու արտահանվեն որպես զարդեղեն: Այդ դեպքում հնարավոր է շուկայում հանդես գալ որպես ինքնուրույն գործոն, թեեւ ռիսկերը եւս զգալի են:

Դիտումներ: 418 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: