ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 25 » Ադրբեջանի նավթի պաշարները սպառվում են
21:22
Ադրբեջանի նավթի պաշարները սպառվում են
                                 

 Որոշ կրճատումներով ներկայացնում ենք Թոմ Բերգինի վերլուծությունը` ադրբեջանական նավթից ստացված եկամուտնորի շոշափելի նվազման մասին: 

 

Նավթի արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կարծիքով՝  Բրիթիշ Պետրոլիում  (BP) ստիպված կլինի ավել միլիարդներ ծախսել և մեծացնել ներդրումների քանակը, որպեսզի դանդաղեցնի նավթի արդյունահանման  էական անկման տեմպերը: Հիշեցնենք, որ Բրիթիշ Պետրոլիումի համար նավթի վաճառքը եկամտի հիմնական աղբյուրն է:

 

Լրացուցիչ ծախսումները, որոնք կապված են  նավթի արդյունահանման հետ, այնքան շատ են, որ ներդրումները կարող են ընկերության համար դառնալ նույնիսկ կոմերցիոն ոչ շահավետ:  Այսպիսով, որպեսզի արտասահմանյան մասնավոր դրամական հոսքերը շարունակեն  ներդրրվել այս ոլորտում, Ադրբեջանի կառավարությունը պետք է այդ նույն ընկերություններին լրացուցիչ շարժառիթ ստեղծի:

 

Ադրբեջանի նավթի հետ կապված խնդիրները, որոնք կարող են ազդել նավթի միջազգային մատակարարման վրա, առաջ եկան շատ անհարմար պահի  ВР-ի համար: Բանն այն է, որ վերջինս ստիպված է լրացուցիչ վճարել տուգանքների տեսքով մոտ $17մլրդ` կապված  Մեքսիկական ծոցում ստեղծված խնդիրների հետ:  

 

BP-ի ներկայացուցիչները և ադրբեջանական պետական նավթարդյունաբերական Socar ընկերությունը պնդում են, որ տեղի արդյունահանման գեոլոգիան չարդարացրեց  սպասելիքները:

 

Արդյունաբերության և էներգետիկայի նախագահ Նատիկ Ալիևը անցած շաբաթ հերքել է այն տեղեկությունը, որ արդյունահանման ծավալների ցուցանիշի անկումը  կապված է նավթի հանքերի բնական պայմանների:

 

Socar ընկերության փոխնախագահի տեղակալը հայտնել է, որ նավթի քիչ թե շատ կայուն արդյունահանման տեմպերը կպահպանվեն մինչև էկսպլուատացիայի 2024 թվականը:

 

Ի պատասխան սրա` Ադրբեջանում Նորվեգական  Statoil ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ հանքավայրի հետ կապված խնդիրները նորմալ են, քանի որ ժամանակի որոշակի պահին նավթի ու գազի բոլոր հանքերն էլ սպառվում են:

Դիտումներ: 466 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: