ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 7 » Ադրբեջանում հիստերիա է սկսվում Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ երկաթգծային հաղորդակցության վերաբացման հեռանկարի կապակցությամբ
12:06
Ադրբեջանում հիստերիա է սկսվում Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ երկաթգծային հաղորդակցության վերաբացման հեռանկարի կապակցությամբ
Ադրբեջանում հիստերիա է սկսվում Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ երկաթգծային հաղորդակցության վերաբացման հեռանկարի կապակցությամբԱդրբեջանական հանրությունում իսկական հիստերիա է սկսվում վրացական կողմի այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի մտադրություն կա վերաբացել Ռուսաստանի հետ երկաթգծային հաղորդակցությունը: Հիշեցնենք, որ  նշված հայտարարության հեղինակը  Վերաինտեգրման  հարցերով նախարար Պաատա Զակարեիշվիլին է:

Տվյալ բարի նպատակը, որն ուղղված է  տարածաշրջանում համագործակցության, խաղաղության ու անվտանգության հաստատմանը,  հակառակ արձագանքն է առաջ բերել Ադրբեջանում:  Խուճապային  տրամադրություններ են նկատվում ադրբեջանցի փորձագետների գրեթե բոլորի մենկաբանություններում:

Օրինակ անկախ քաղաքագետ, պետական իրավունքի դոկտոր, «Կովկաս»  համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետի դոցենտ Ֆարհադ Մեխթիեւը կարծում է, որ Հայաստանը  կշահի ոչ միայն  տնտեսական ոլորտում. «Անկասկած, դա կուժեղացնի նաեւ Հայաստանի անվտանգությունը, որի տարածքում տեղակայված է ռուսական 102–րդ բազան: Դեռեւս անհայտ է, թե ինչ օրակարգ է ներկայացնելու Վրաստանը Ռուսաստանից  Հայաստան իրականացվող  ապրանքափոխադրումների նկատմամբ, սակայն հնարավոր է, որ Ռուսաստանը կկարողանա Վրաստանի տարածքով ռազմական բեռներ փոխադրել: Օրինակ ծանր արկերը, զինատեսակները, հրթիռները, որոնք դժվար է տեղափոխել օդային ճանապարհով»: Վերլուծաբան Ազեր Ռաշիդօղլուն նկատել է հետեւյալը. «Բոլորին վաղուց հայտնի է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին, զինում է Ղարաբաղի անջատողականներին եւ պաշտպանում է Գյումրիում տեղակայված իր ռազմական բազայի շահերը»:

Քաղաքագետ Ռովշան Իբրահիմովի կարծիքով, այս գաղափարի իրականացման դեպքում կհեշտացվի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները: «Հայաստանի ողջ սպառազինությունը առանց այդ էլ տեղ է հասնում, թեեւ դժվար ճանապարհներով»: Իր հերթին, նախկին պետական խորհրդատու, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ուղիղ կերպով կախված է ռուսական կայսրության փլուզման հետ:

Դիտումներ: 426 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: