ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 29 » Ադրբեջանը գնում է Ավստրալիայի կառավարական պարտատոմսերը
14:48
Ադրբեջանը գնում է Ավստրալիայի կառավարական պարտատոմսերը
Ադրբեջանը գնում է Ավստրալիայի կառավարական պարտատոմսերըՆավթով եւ խավիարով հայտնի Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է գնել ավստրալական պետական պարտատոմսերը` միանալով ինքնիշխան ներդրողների աճող ցուցակին, որոնք ձեռք են բերում Ավստրալիայի  պարտքերը, գրում է  «The Wall Street Journal»-ը:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հայտնել է, որ հուլիսին սկսել է գնել ավստրալական պարտատոմսերը: «Այս ներդրումների հիմնական նպատակը արժութային զամբյուղի դիվերսիֆիկացիան է: Բացի այդ, հիմնադրամն այդ ներդրումից ակնկալում է եկամուտների ավելկացում ` ամերիկյան եւ եվրոպական ֆինանսական շուկաներով ցածր շահութաբերության լույսի ներքո»,-ասվում է հիմնադրամի` «The Wall Street Journal»-ին տրված պատասխանում: Հիմնադրամից նշել են, որ մինչ օրս մոտ  200 մլն դոլար է հատկացվել այդ նպատակով:

Սակայն ադրբեջանական ընկերության նման ակտիվությունը ավստրալական ուղղությամբ կասկածելի է թվում քաղաքական գործընթացների լույսի ներքո: Բոլորին են հայտնի Երեւանի եւ Կանբերայի բավականին ջերմ հարաբերությունները, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ակտիվությունը: Ավելին, այս տարվա հոկտեմբերին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչրել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն  ու ղարաբաղյան ժողովրդի ինքնորոշման  իրավունքը:

Իսկ վերջերս Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն հայտարարել էր Միզազգային զարգացման ավստրալական գործակալության  եւ Միջազգային օգնության եւ առեւտրի դեպարտամենտի  հետ համագործակցության մասին` Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնություն ցուցաբերելու համար: Կոմիտեն աշխատում է  կառավարության հետ` Հայաստանի համապատասխան կառույցներին 24,5 մլն դոլար փոխանցելու համար:

Այսպիոսվ, չի բացառվում, որ ադրբեջանական ակտիվությունը պայմանավորված է  Ավստրալիայում հայամետ միտումների «չեզոքացմամբ»:

Դիտումներ: 322 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: