ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 12 » Աղիքային ցուպիկը պանրի մեջ միշտ էլ եղել է. պանրագործների միության նախագահ
15:50
Աղիքային ցուպիկը պանրի մեջ միշտ էլ եղել է. պանրագործների միության նախագահ
Աղիքային ցուպիկը պանրի մեջ միշտ էլ եղել է. պանրագործների միության նախագահԱղիքային ցուպիկի (E coli) առկայությունը պանրում նոր բան չէ, սակայն կառավարությունը չափազանցնում է դրա վտանգը եւ շոու է դարձրել դրա հետ կապված բացահայտումները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Նրա խոսքով՝ եթե կառավարությունը չօգնի պանրագործներին, որոնց գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է պանրում E coli-ի առկայության պատճառով, ապա որեւէ երաշխիք չկա, որ այդ բակտերիաները կվերանան:

Ըստ Ա. Գիգոյանի՝ ոչ մի ժամանակակից տեխնոլոգիա երաշխիք չէ պանրի մանրեբանական կազմը նորմայում պահպանելու համար, եթե մթերվող կաթը կեղտոտ է: «Ժամանակին «Աշտարակ կաթը» սրբիչներ բաժանեց գյուղացիներին, ցույց տվեց, ոնց մասաժ անեն, ոնց լվան, բայց օգուտ չեղավ: Մեզ մոտ ֆերմերներ չկան էլ, 2-3 կով ունեցողը ֆերմեր է համարվում, վերամշակողները բաժակով կաթ են հավաքում»,- ասաց Ա. Գիգոյանը:

Ա. Գիգոյանը նաեւ մի տեղեկանք բաժանեց լրագրողներին, ըստ որի՝  E coli-ն (Escherichia coli) մարդու օրգանիզմում նաեւ դրական դեր է խաղում, վտանգավոր է միայն այդ շտամպների մեկ տեսակը՝ 0157:H7-ը:

Այդ բակտերիան կաթում կարող է հայտնվել ջրի, կեղտոտ ձեռքերից: Բայց դա կաթում ամենավտանգավոր բակտերիան չէ, ըստ Ա. Գիգոյանի՝ նույնիսկ «ամենահասարակն է», կան նաեւ ավելի վտանգավոր բակտերիաներ՝ «զոլոտոյ ստաֆիլակոկ» եւ այլն:  Խնդիրը բարդանում է նրանով, որ որոշ պանրագործներ կաթի պաստերիզացումը լիարժեք չեն իրականացնում՝ ինքնարժեքը նվազեցնելու նպատակով: Դա էլ հետեւանք է նրա, որ պանրի թանկացումը անմիջապես առաջացնում է պետական տեսչությունների ուշադրությունը: «Ընտրություններից առաջ կառավարությունը պարզապես ցույց է տալիս, թե աշխատում է, իրականում պանրագործները օգնության կարիք ունեն»,- ասաց Ա. Գիգոյանը:

Դիտումներ: 390 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: