ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 10 » Աղքատ ընտանիքների երեխաները փոխհատուցում կստանան ուսման վարձի 50-70%-ի չափով
19:33
Աղքատ ընտանիքների երեխաները փոխհատուցում կստանան ուսման վարձի 50-70%-ի չափով

«Փարոս» համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները բարձրագույն կրթություն ստանալիս փոխհատուցում կստանան կրթական ծախսերի համար: ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի որոշմամբ սույն կարգը գործելու է 2013 թ. հունվարի 1-ից:

Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ՝ ամենաաղքատ ընտանիքներից ուսանողների թիվը 6 անգամ զիջում է հարուստ ընտանիքներից ուսանողների թվին: «Սոցիալական խնդիրները ստեղծում են անհավասար մեկնարկային պայմաններ կյանքում եւ սահմանափակում են լավ կրթություն ստանալու հնարավորությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Աշոտյանը:

Ուսանողները փոխհատուցում կստանան ուսման վարձի 50-70%-ի չափով, կախված կարիքավորության աստիճանից: Սպասվում է, որ 2013 թ. սեպտեմբերի 1-ից մոտ 1000 ուսանող կստանան փոխհատուցում, իսկ 2015 թ. նրանց թիվը կհասնի 2500-ի:

Թեեւ վերջին տասնամյակում բարձրագույն կրթության ընդգրկվածությունը Հայաստանում զգալիորեն աճել է՝ հասնելով մոտ 30%-ի, այն դեռեւս ցածր է միջին եվրոպական ցուցանիշից: Արեւմտյան Եվրոպայի երկրներում բարձրագույն կրթության մեջ ընդհանուր ընդգրկման ցուցանիշը կազմում է 45%-ից 50%, իսկ Շվեդիայում եւ Նորվեգիայում այն կազմում է 65%:

Դիտումներ: 585 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: