ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 5 » ԱԺ-ն հաստատեց 2013 թ. պետական բյուջեն՝ առանց ձեռնպահների
21:11
ԱԺ-ն հաստատեց 2013 թ. պետական բյուջեն՝ առանց ձեռնպահների
ԱԺ-ն հաստատեց 2013 թ. պետական բյուջեն՝ առանց ձեռնպահների

71 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 5-ին ընդունեց ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին օրենքը: Ձեռնպահ քվեարկող պատգամավորներ չեղան:

Նախագծին դեմ քվեարկեցին ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «ժառանգություն» խմբակցությունները, կողմ՝ «Օրինաց երկիր» եւ ՀՀԿ խմբակցությունները:

Քվեարկությունից առաջ մի քանի պատգամավորներ վարման կարգի վերաբերյալ հայտարարություններ կատարեցին; ԲՀԿ-ից Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ որեւէ որակական փոփոխություն չեն ակնկալում: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ բյուջեն չի կարելի քվեարկության դնել, քանի որ եկամուտները չեն քննարկվել, իսկ համախմբված բյուջեի մասին առաջին հոդվածը չի կարելի ի գիտություն ընդունել:

ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ բյուջեն ընդունվելու է ներկաների, թե՞ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի ձայներով (վերջին դեպքում անհրաժեշտ է առնվազն 66 ձայն): ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ բյուջեն ընդունվելու է ներկաների ձայների մեծամասնությամբ:

Նշենք, որ քվեարկության ժամանակ խորհրդարանում իսկապես էլ ներկա էին մեծ թվով պատգամավորներ, շատ քիչ մարդիկ էին բացակայում:

Դիտումներ: 374 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: