ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 15 » ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն առաջինն է ISO/IEC Տեղեկատվական անվտանգության ստանդարտի սետիֆիկատ
15:35
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն առաջինն է ISO/IEC Տեղեկատվական անվտանգության ստանդարտի սետիֆիկատ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն առաջինն է ISO/IEC Տեղեկատվական անվտանգության ստանդարտի սետիֆիկատԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինը ՀՀ բանկային համակարգում ստացել է ISO/IEC 27001 Տեղեկատվական անվտանգության ստանդարտի սետիֆիկատ: Բանկը սերտիֆիկացվել է անգլիական Certification International ընկերության կողմից: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մամուլի ծառայությունից, ISO/IEC 27001-ը Տեղեկատվական անվտանգության ստանդարտ է, որը մշակվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության(ISO) եւ  Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից(IEC):

Ստանդարտում նկարագրված են տեղեկատվական անվտանգության պահանջները, որոնք անհրաժեշտ են Տեղեկատվական անվտանգության ղեկավարման համակարգի ստեղծման, զարգացման եւ արդի պահելու համար:

ISO 27001 ստանդարտն իր պահանջներն է ներկայացնում կազմակերպության Տեղեկատվական անվտանգության ղեկավարման համակարգին` ապացուցելու, որ տվյալ կազմակերպությունը ի վիճակի է պաշտպանել իր տեղեկատվական ակտիվները` այդ թվում հաճախորդների անձնական տվյալները, նրանց ֆինանսական ակտիվներին վերաբերող, օրենքով եւ ներքին քաղաքականությամբ սահմանված գաղտնի տեղեկատվությունն ու տվյալները:

«Տեղեկատվության պաշտպանություն» հասկացությունը միջազգային ստանդարտի կողմից նկարագրվում է ինչպես գաղտնիության, ամբողջականության եւ տեղեկատվության հասանելիության ապահովում:

Անգլիական Certification International ընկերության կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ սերտիֆիկացումը վկայում է Բանկի տեղեկատվական անվտանգության ապահով եւ անխափան համակարգի առկայության մասին:

Դիտումներ: 348 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: