ՈՒրբաթ, 17.05.2024, 10:56 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Դեկտեմբեր » 10 » «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի հիմնադիրներից է
23:16
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի հիմնադիրներից է
Կենտրոնական բանկի նախագահի թիվ 1/999Ա և թիվ 1/1048Ա որոշումներով գրանցվել են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ ղեկավարները:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոններում գրանցվել են Ստեփան Գիշյանը, Կրիստիան Պիեր Նոյել Ռոմեիեն և Օլիվիե Անդրե Մարի Դեսնոսը: Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցվել է Ֆիլիպ
Կլոդ Ռուսոն:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ
խորհրդի անդամի պաշտոններում գրանցվել են Էռնստ Լյուդվիգ Դրայսսը, Անդրեաս Վիմմեռը, Մարտին Գրացը: Ընկերության վարչության նախագահի պաշտոնում
գրանցվել է Արման Վարդանյանը:
 
Տեղեկանք
 
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի հիմնադիրներն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Իր հերթին ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT»-ի հիմնադիրներն են Crédit Agricole (75% մասնակցությամբ) և Société Générale (25% մասնակցությամբ): «AMUNDI ASSET MANAGEMENT»-ի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը կազմում է շուրջ 1 տրլն ԱՄՆ դոլար: Ընկերությունը ներկայացված է 30 երկրներում: Հաճախորդների թիվը գերազանցում է 100 մլն-ը: Կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալով ընկերությունը 1-ինն է Եվրոպայում և 9-րդն՝ աշխարհում:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ C-QUADRAT INVESTMENT AG՝ 74.9% մասնակցությամբ և Talanx Asset Management GmbH՝ 25.1% մասնակցությամբ: C-QUADRAT INVESTMENT AG ավստրիական ակտիվների կառավարիչ է, որը 6 մլրդ ԱՄՆ դոլար է կառավարում 17 երկրներում: Talanx Asset Management GmbH-ն ակտիվների մեծությամբ երրորդ ապահովագրական խումբն է Գերմանիայում: Ակտիվները կազմում են շուրջ 180 մլրդ ԱՄՆ դոլար: Խումբը ներկայացված է 150 երկրներում:
                                                                                                                                                     Աղբյուրը՝ cba.am

Դիտումներ: 343 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: