ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 2 » Ալյուրի թանկացումը համահունչ է միջազգային շուկայում ցորենի գնի թանկացումներին. Արտակ Շաբոյան
08:14
Ալյուրի թանկացումը համահունչ է միջազգային շուկայում ցորենի գնի թանկացումներին. Արտակ Շաբոյան
Ալյուրի թանկացումը համահունչ է միջազգային շուկայում ցորենի գնի թանկացումներին. Արտակ Շաբոյան

Հայաստանում ալյուրի թանկացումը հետեւանք է միջազգային շուկայում ցորենի թանկացման, եւ հիմնականում համահունչ է միջազգային շուկայի միտումներին; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: «Հաշվի առնելով ցորենի եւ ալյուրի կարեւոր սոցիալական նշանակությունը՝ Հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է պահում այս ոլորտի ընկերությունների վարքագիծը: Այդ նպատակով մեր կողմից պարբերաբար տվյալներ են պահանջվում ցորենի ներկրման գծով առավել խոշոր ընկերություններից՝ «Ալեքս գրիգ» եւ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-երից: Բացի այդ՝ ինքներս ենք դիտանցումներ իրականացնում»,- ասաց Ա. Շաբոյանը: 

Ինչ վերաբերում է հացի գներին, ապա, ըստ Ա. Շաբոյանի, այս ոլորտը բավականին մրցակցային է՝ հաց արտադրողների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: Հետեւաբար՝ ՏՄՊՊՀ-ն հացի գնային տատանումներին չի անդրադառնում, քանի որ չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ՝ ունակ իրականացնելու չհիմնավորված գնային տատանումներ:

ՏՄՊՊՀ-ի դիտանցումների տվյալներով՝ «Մանանա գրեյն» ընկերության բարձր կարգի 1 կգ ալյուրը հոկտեմբերի 31-ին վաճառվում էր 265,9 դրամով, հոկտեմբերի 1-ի 264,6 դրամի եւ սեպտեմբերի սկզբի 246,6 դրամի:

Այդ ընթացքում թանկացել է նաեւ ցորենը: 2012 թ. սկզբի համեմատ Ռուսաստանի Նովոռասիյսկ նավահանգստում ցորենի գները հոկտեմբներին բարձրացել են շուրջ 40 տոկոսով՝ 250 դոլարից հասնելով մինչեւ 355 դոլարի:

Ընդ որում՝ առկա տվյալները փաստում են, որ գնային անհամեմատ բարձրացում է արձանագրվել հատկապես հունիսի վերջից սկսված, երբ հրապարակվեցին ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում ցորենի բերքի ակնկալվող ծավալները, որոնք էապես ցածր էին սպասվող մակարդակից: Մասնագետների գնահատականներով՝ վատ բնակլիմայական պայմանների հետեւանքով տեղի է ունեցել ցորենի բերքի կրճատում, որը բերել է միջազգային բոլոր շուկաներում ցորենի գների բարձրացումների, ընդ որում մի շարք փորձագետների կարծիքով՝ գնային բարձրացումները կարող են շարունակվել:

Ա. Շաբոյանի խոսքով՝ հատկապես կարեւորվում է ռուսական շուկայում ցորենի գինը, քանի որ հիմնականում այդ երկրից են իրականացվում ցորենի ներկրումները:

«Այս պահի դրությամբ շարունակում ենք հետեւել միջազգային շուկաներում գնային զարգացումներին եւ երկրի ներսում ընկերությունների վարքագծին; Գնային անհամաչափ փոփոխությունների հայտնաբերման դեպքում մենք անմիջապես միջոցառումներ կձեռնարկենք պարզելու այդ երևույթների պատճառները»,- ասել է  Ա. Շաբոյանը:


Դիտումներ: 407 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: