ՈՒրբաթ, 17.05.2024, 06:45 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 27 » Ամանորի «նվեր». Երեւանում բնակարանները շարունակում են էժանանալ
15:57
Ամանորի «նվեր». Երեւանում բնակարանները շարունակում են էժանանալ
Ամանորի «նվեր». Երեւանում բնակարանները շարունակում են էժանանալ

Այս տարվա նոյեմբերին Երեւանում բնակարանների մեկ քմ-ի միջին շուկայական գինը, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 6,2 հազար դրամով: Սակայն պետք չէ խաբվել դրամով արտահայտված գնաճով, քանի որ շատ հաճախ բնակարաններ գնելիս վճարման միջոցը դոլարն է, իսկ դոլարային արտահայտությամբ, քաղաքի բնակարանների գները վերջին տարիներին անընդհատ անկում է ապրում:

Երեւանում բնակարանների շուկան մի յուրահատկություն ունի. վաճառողներն անհամեմատ շատ են, քան՝ գնորդները, ուստի բացառվում է, որ վաճառողները կարողանան գնային համաձայնություններ կնքել: Որոշակի առումով գների վրա կարող են ազդել միջնորդները:

Այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվը կրճատվել է 21,1 տոկոսով: Այդ անկումը շատերը կարող են պայմանավորել գնողունակ պահանջարկի սեզոնային գործոնով, սակայն նախորդ տարի ճիշտ հակառակ պատկերն է եղել: 2011-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, առք ու վաճառքի գործարքների թիվը ոչ միյն չի նվազել, այլեւ ավելացել է 4,1 տոկոսով:

Իսկ եթե համեմատենք այս տարվա եւ նախորդ տարվա նոյեմբերին բնակարանների առք ու վաճառքի գործարնքների թիվը, կտեսնենք, որ այս տարի դրանք նվազել են 17,6 տոկոսով: Իսկ 2011-ի հունվար-նոյեմբերի համեմատ, 2012-ի հունվար-նոյեմբերին այդ գործարքների թիվը նվազել է 9,8 տոկոսով:

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում դոլլարը թանկացել է 18,64 դրամով, ինչն, իր հերթին, անդրադարձել է բնակարանների գների վրա՝ դրամական արտահայտությամբ: Այսինքն ի հայտ է եկել բնակարանների գների արհեստական աճ՝ դրամով արտահայտված: Իսկ ահա դոլարով հաշվարկելու դեպքում Երեւանի բոլոր շրջաններում բնակարանների գները նվազել են, բացառությամբ Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի եւ Մալաթյա-Սեբաստիայի:

Արդյունքում վերջին մեկ տարում Երեւանում բնակարանների մեկ քմ-ի գինը նվազել է միջինը 16 դոլարով, ընդ որում կտրուկ անկում է գրանցվել Կենտրոնում՝ 134 դոլարով:

Նկատենք, որ գների տատանումներն ըստ Երեւանի վարչական շրջանների հանգեցնում են եզրակացության, որգնողունակ պահանջարկը Կենտրոնի թանկարժեք բնակարաններից անցում է կատարում դեպի առավել մատչելի ծայրամասային բնակարաններ:

Դիտումներ: 368 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: