ՈՒրբաթ, 17.05.2024, 06:51 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 30 » Ամենախոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Հայռուսգազարդը»
16:14
Ամենախոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Հայռուսգազարդը»

                     Ամենախաշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Հայռուսգազարդը»

  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2012 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 18,218,068.8 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 18-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2,083,520.2 հազար դրամ, 501-րդ տեղում՝ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 82,797.2 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 116-րդ տեղը՝ 368,755.9 հազար դրամ:

2012 Ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում 841,000 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը:

«Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 105,447.4 հազար դրամ, 209-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 27,650.0 հազար դրամ, 486-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 13,250.0 հազար դրամ:

Նշված ցուցակում «ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբացեղնում է 38-րդ տեղը՝ 133,352.2 հազար դրամ:

2012 Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 5898 մարդ:

«Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 35-րդ տեղը՝ 837 մարդ, 281-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 148 մարդ, 386-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`113 մարդ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 26-րդ տեղը: Այստեղ աշխատում է 987 մարդ:

Դիտումներ: 402 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: