ՈՒրբաթ, 17.05.2024, 07:52 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 7 » «Ամերիա»-ն սկսում է հետազոտություն իրականացնել տնտեսության ոլորտներում
17:37
«Ամերիա»-ն սկսում է հետազոտություն իրականացնել տնտեսության ոլորտներում
«Ամերիա»-ն սկսում է հետազոտություն իրականացնել տնտեսության ոլորտներում«Ամերիա» ՓԲԸ-ն նախաձեռնել է Հայաստանում տնտեսության տարբեր  ոլորտների ամբողջական հետազոտությունների շարք` միջազգային պրակտիկայում կիրառվող առաջադեմ մեթոդներով: Հետազոտությունները ներառելու են յուրաքանչյուր ոլորտի հիմնական զարգացումները, բնակչության պահանջմունքների ուսումնասիրությունները, համեմատություններ այլ երկրների համապատասխան ոլորտների հետ, ինչպես նաեւ կատարվելու են անհրաժեշտ եզրահանգումներ, տրվելու են գնահատականներ եւ նախանշվելու են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միտումները:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Ամերիա» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, առաջինն ուսումնասիրվել է Երեւանում սննդամթերքի եւ այլ արագ սպառման ապրանքների մանրածախ առեւտրի ոլորտը: Հետազոտությունը հնարավորություն է ընձեռում գնահատել Երեւանում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ առեւտրի շուկայի ծավալները, այդ ապրանքների ձեռք բերման հիմնական աղբյուրները, բնակչության գնահատականներն  ու  նախասիրություններն  ըստ առանձին սուպերմարկետների, ինչպես նաեւ սուպերմարկետ կամ այլ առեւտրի կետ ընտրելու գործոնները:  Գնահատվել են նաեւ ոլորտի հնարավոր զարգացումները մոտակա տարիներին:

Հետազոտության համար առաջինն ընտրվել է սննդամթերքի եւ այլ արագ սպառման ապրանքների մանրածախ առեւտրի ոլորտը, քանի որ առեւտուրը Հայաստանի տնտեսության ամենախոշոր ճյուղերից է։

2011թվականի ՀՆԱ-ում դրա տեսակարար կշիռը կազմում է 13,4%: Ընդ որում, առեւտուրը Հայաստանի տնտեսության այն եզակի ճյուղերից է, որի տեսակարար կշիռն աճի միտումներ է արձանագրում վերջին 10 տարիների ընթացքում: Ամբողջ առեւտրի 63,4%-ը բաժին է ընկնում մանրածախ առեւտրին, որի կեսից ավելին սննդամթերքի մանրածախ առեւտուրն է: Հայաստանում մանրածախ առեւտրի ավելի քան 80%-ն իրականացվում է Երեւանում:

Դիտումներ: 437 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: