ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 26 » ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի ՏԻ ոլորտում աջակցության ծրագրերը
19:45
ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի ՏԻ ոլորտում աջակցության ծրագրերը

                             

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Փոխվարչապետը նախ շնորհավորեց տիկին Հիլիարդին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի:

Նշելով, որ ՄԶԳ -ն ՀՀ կառավարության կարեւոր գործընկերներից է` փոխվարչապետը հատկապես անդրադարձավ տարածքային կառավարման եւ ՏԻ մարմինների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերին` հույս հայտնելով, որ այդ ուղղությունը կշարունակի մնալ ՄԶԳ օրակարգում: Նա տեղեկացրեց, որ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման եւ տեղական ժողովրդավարության զարգացման խնդիրներն առաջնային են կառավարության համար:

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց ՄԶԳ-ի աջակցությամբ "Քաունթերփարթ ինթերնեշնլ" կազմակերպության կողմից իրականացվող "Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի" ընթացքից, ինչպես նաեւ յուրահատուկ համարեց ՄԶԳ ծրագրերը, որոնք գլոբալ խնդիրներին զուգահեռ`նաեւ գործնական հարցերի լուծման բաղադրիչ են ներառում:

Քարեն Հիլիարդն իր հերթին արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Նա նշեց, որ տեղական մակարդակում տնտեսական եւ քաղաքական զարգացմանն ուղղված նախաձեռնություններն առաջիկա հինգ տարիներին ներառված կլինեն ՄԶԳ ծրագրերում: Գրասենյակի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ բացի "Քաունթերփարթ ինթերնեշնլ" կազմակերպության կողմից իրականացվող ծրագրից, ՄԶԳ-ն պատրաստվում է սկսել համայնքների, հատկապես` հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր:

Կողմերն անդրադարձան նաեւ վերջին ՏԻՄ ընտրություններին: Փոխվարչապետը նշեց, որ դրանք անցել են կազմակերպված, հանգիստ պայմաններում, գործող օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան: Այս տարի 697 համայնքում անցկացված ղեկավարի ընտրությունների արդյունքում փոխվել է համայնքապետերի մոտ 20 տոկոսը: 
Նա հյուրի խնդրանքով նաեւ մանրամասներ ներկայացրեց առաջիկա տարիներին ՏԻ ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին:

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Հասարակայնության հետ կապերի բաժին 

Դիտումներ: 416 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: