ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 14 » ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչը տպավորված է Հայաստանի սոցիալական ապահովության ոլորտի հաջողություններով
16:13
ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչը տպավորված է Հայաստանի սոցիալական ապահովության ոլորտի հաջողություններով
ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչը տպավորված է Հայաստանի սոցիալական ապահովության ոլորտի հաջողություններով

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ներկայացուցիչ տիկին Պ. Ալեքսանդրին եւ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Ք. Հիլիարդին:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` նախարարը նշել է. «Ուրախ եմ հանդիպման եւ մեր համագործակցության համար, բարձր եմ գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեր գործընկերությունը, որը հնարավորություն է տալիս քննարկել եւ լուծել ոլորտի կարեւորագույն բարեփոխումների ընթացքում առաջացող խնդիրները»: Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, պետական խնամքի հաստատություններում խնամող երեխաների սոցիալական պաշտպանության, հաստատությունների բեռնաթափման եւ այլընտրանքային ծառայությունների` ցերեկային խնամքի կենտրոնների ցանցի ընդլայնման, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման եւ այլ ուղղություններով  կատարված աշխատանքների մասին:

Տիկին Ալեքսանդրը նշել է, որ Հայաստանում եղել է 1999-ին եւ տպավորված է երկրի, մասնավորապես` սոցիալական պաշտպանության ոլորտի հաջողություններով եւ հավաստիացրել, որ  պատրաստ է նպաստել ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերին:

Դիտումներ: 357 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: