ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 30 » ԱՄՆ-ում 1 դոլարանոց թղթադրամը կարող են փոխարինել մետաղադրամով
18:16
ԱՄՆ-ում 1 դոլարանոց թղթադրամը կարող են փոխարինել մետաղադրամով
ԱՄՆ-ում 1 դոլարանոց թղթադրամը կարող են փոխարինել մետաղադրամովԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է մեկ դոլարանոց թղթադրամը մետաղադրամով փոխարինելու հնարավորությունը: Կոնգրեսի աուդիտորները կարծում են, որ դա կօգնի ամերիկյան իշխանություններին առաջիկա 30 տարում 4,4 մլրդ դոլար տնտեսել:

Ընկերությունները, որոնք սննդի եւ ըմպելիքների վաճառքի սարքեր են օգտագործում, վաղուց են հանդես գալիս թղթադրամներից հրաժարվելու օգտին: Նրանց խոսքով, մետաղադրամներն ավելի քիչ են հանգեցնում այդ սարքերի խափանումների:

Սակայն ամերիկացիներն առանձնապես ոգեւորված չեն այդ գաղափարով: ԱՄՆ-ի դրամական պալատը վերջին 5 տարում 2,4 մլրդ դոլարի չափով մեկ դոլարանոց մետաղադրամներ է թողարկել, սակայն այդ մետաղադրամների մեծ մասը պահվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունում, իսկ դրանց արտադրությունը դադարեցվել է մեկ տարի առաջ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ենթադրվում է, որ ներկայումս մետաղադրամներ թողարկելիս կօգտագործվեն առավել էժան մետաղներ, ինչպիսիք են պողպատը, ալյումինը եւ ցինկը: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները քննարկում են ամբողջությամբ մետաղադրամների անցնելու հնարավորությունը:

Վերլուծաբանների կարծիքով, թղթադրամներն անհրաժեշտ է փոխել յուրքանչյուր 4-5 տարին մեկ անգամ, իսկ մետաղադրամը կարող է շրջանառության մեջ մնալ 30 տարի:

Դեկտեմբերի կեսերին ԱՄՆ դրամական պալատը պետք է մետաղադրամների անցնելու առավելությունների եւ թերությունների մասին զեկույց ներկայացնի:

Դիտումներ: 363 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: