ՈՒրբաթ, 17.05.2024, 07:14 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 25 » Ամռանը Երեւանի փողոցներում լցնովի պաղպաղակ չի՞ լինի
10:32
Ամռանը Երեւանի փողոցներում լցնովի պաղպաղակ չի՞ լինի
Ամռանը Երեւանի փողոցներում լցնովի պաղպաղակ չի՞ լինիՓողոցում փափուկ պաղպաղակի եւ ձմերուկի վաճառքը հակասում է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինքին, հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:

Նշենք, որ մի քանի օր առաջ քաղաքապետարանի ներկայացուցւչների հետ այդ հարցով հանդիպել էին  «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն ու «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը: Նշվել էր, որ փափուկ պաղպաղակի  եւ ձմերուկի վաճառքը ներկայացվել է որպես օրենսդրությանը հակասող:

Ինչպես նշեցին քաղաքապետարանից, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 5.1 հոդվածի համաձայն`սննդամթերքից փողոցում թույլատրվում է միայն  պաղպաղակի եւ խմիչքի վաճառքը, ընդ որում, միան փաթեթավորված տեսքով (հետեւաբար,  լցնովի փափուկ պաղպաղակի սարքերն ու տեղում լցվող  սառը ըմպելիքներն այդ շարքից դուրս են գալիս): Առեւտրի սուբյեկտները պետք է ապահովեն անհրաժեշտ պայմաններ` ապրանքի տեսքն ու որակը պահպանելու համար:

Ինչ վերաբերում է ձմերուկին, ապա փողոցային վաճառքի դեպքում նրանք փոշու, շոգի  եւ արտանետումների ազդեցությունն են կրում: Ելնելով դրանից` նման վաճառքը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաեւ սանիտարական նորմերին համապատասխան իրականացնելը հնարավոր չէ, հայտնեցին քաղաքապետարանից:

Դիտումներ: 416 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: