ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հունիս » 21 » Անդրեյ Կոնդակով. ԱԶՍԲ-ը կկրկնապատկի ներդրումները Հայաստանում
19:55
Անդրեյ Կոնդակով. ԱԶՍԲ-ը կկրկնապատկի ներդրումները Հայաստանում

Երեւան/Մեդիամաքս/. Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկը (ԱԶՍԲ) մինչեւ 2014 թ-ի ավարտը կկրկնապատկի ներդրումային մասնակցությունը Հայաստանում՝ հայկական բանկերին եւ բիզնես կազմակերպություններին տրամադրելով մինչեւ 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր Երեւանում կայացած ասուլիսում ասել է ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը: 

Նա նշել է, որ հիմնադրումից ի վեր բանկը հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներդրել է ավելի քան 50 մլն եվրո: 

«Այսօրվա դրությամբ Հայաստանի մասնաբաժինը բանկի ընդհանուր պորտֆելում կազմում է շուրջ 3.6%: Մեր կարծիքով, սա բավականին համեստ ցուցանիշ է, եւ մենք ունենք ծրագրեր ավելացնելու այս մասնաբաժինը եւ ավելի դիվերսիֆիկացնելու մեր պորտֆելը»,- ասել է բանկի նախագահը:

Անդրեյ Կոնդակովի գնահատմամբ, Հայաստանն այն երկրներից է, որն արդյունավետ է օգտագործում բանկի կողմից առաջարկվող գործիքները: Այժմ բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է 12 ծրագիր:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի համար թիրախային ցուցանիշ է լինելու բանկի պորտֆելի 5% մասնաբաժնի ապահովումը: «Կարծում եմ, մեր գործընկերների հետ մենք կհասնենք դրան գալիք տարիներին»,- ասել է փոխնախարարը: 

Վաղը Երեւանում կմեկնարկի ԱԶՍԲ-ի եւ ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ կազմակերպած բիզնես-ֆորումը՝ «Հայաստան. Աճի եւ միջազգային փորձի հնարավորություններ» խորագրով: Իսկ հունիսի 24-ին Երեւանում կկայանա ԱԶՍԲ Տնօրենների խորհրդի տարեկան ժողովը, որն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում Հայաստանում: 

«Մենք համոզված ենք, որ Հայաստանն այն պատշաճ վայրն է, որտեղ մենք պետք է ընդգծենք մեր անդամ երկրներում տեղի ունեցող տնտեսական զարգացումները: Հայաստանը լավ օրինակ է տնտեսական ձեռքբերումների իմաստով, որոնց հասել են մեր բանկի անդամ երկրները»,- նկատել է Անդրեյ Կոնդակովը:

Հունիսի սկզբին Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին տված հարցազրույցում Անդրեյ Կոնդակովը նշել էր. «Ներդրումային ոլորտը, որտեղ մենք մեզ հարմարավետ ենք զգում, Հայաստանի բանկային համակարգն է, որը շատ գրագետ է կառավարվում: Բանկերը բավականին կայուն են, թափանցիկ եւ կանխատեսելի: Մենք օգտագործում ենք նրանց որպես ֆինանսական միջնորդների, որոնք իրենց հերթին վարկավորում են փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: Մենք նաեւ ուզում ենք փորձարկել Հայաստանում հիփոթեքային վարկավորումը եւ նորաստեղծ Կովկասյան ներդրումային հիմնադրամի միջոցով ձեռնարկությունների ֆինանսավորումը»:
Դիտումներ: 474 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: