ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 10 » Անգլիայի բանկի ղեկավարն առաջարկում է չեղյալ համարել LIBOR գործակիցը
16:11
Անգլիայի բանկի ղեկավարն առաջարկում է չեղյալ համարել LIBOR գործակիցը
                     Անգլիայի բանկի ղեկավարն առաջարկում է չեղյալ համարել LIBOR գործակիցը

 LIBOR միջբանկային գործակիցը, որը որոշում է ամբողջ աշխարհում վարկերի տոկոսները, այժմ դադարել է բնականոն աշխատել: Այս մասին հայտարարել է Անգլիայի բանկի ղեկավար Մերվին Քինգը: Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը, նա նշել է, որ 2008 թ. ֆինանսական ճգնաժամի սկզբից LIBOR-ը գործնականում դադարել է օգտագործվել բանկիրների կողմից: 

Քինգի խոսքերով՝ այժմ բանկերը միմյանց վարկեր տրամադրելիս առաջնորդվում են կոնկրետ բանկի ռիսկերով, և դրանք զգալիորեն տարբերվում են յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպության համար: «Ի՞նչ կարիք կա միլիարդավոր դոլարների և ֆունտի գործարքներին կապել մի բան, որն իրականում գոյություն չունի»,- հայտարարել է նա: 

Այս շաբաթ Բրիտանիայի կառավարությունն սկսեց ուսումնասիրել ընդհանուր գործակից սահմանելու գործընթացի հնարավոր փոփոխության հարցը:

LIBOR-ի հետ կապված խարդախությունների հարցով հունիսի վերջին բացահատվել էր բրիտանական առաջատար Barclays բանկը: Դրանից հետո հետաքննություն սկսվեց այլ բանկերի նկատմամբ: Սկանդալի ֆոնին հրաժարական տվեց նախ Barclays-ի տնօրենների խորհրդի նախագահ Մարկուս Էյջիուսը, իսկ հետո բանկի գլխավոր տնօրեն Բոբ Դայմոնդը: Վերջինս խարդախություններում մասնակցության մեջ մեղադրում էր Անգլիայի բանկին: 

Գործակիցները շահարկելու մեջ ներգրավված բանկերին սպասվում են լուրջ տուգանքներ: Ընդհանուր վնասը կարող է կազմել մինչև 22 մլրդ դոլար: Սկանդալի հետաքննությունը կարող է տևել մի քանի տարի:
Դիտումներ: 398 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: