ՈՒրբաթ, 17.05.2024, 11:11 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Դեկտեմբեր » 20 » Ապահովագրողները քննադատում են կառավարությանը
11:20
Ապահովագրողները քննադատում են կառավարությանը
Դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց բյուջետային աշխատակիցների սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունը փոխարինել պետության կողմից տրամադրվող առողջապահական փաթեթով:

Մեդիամաքս-ը փորձել է պարզել` ո՞րն էր որոշման 
պատճառը` զրուցելով կառավարության եւ 
ապահովագրական ընկերության ներկայացուցիչների հետ: 

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի 
ղեկավար Սուրեն Քրմոյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ կառավարության 
կողմից նման որոշում ընդունվել է հաշվի առնելով զինծառայողների եւ նրանց ընտանիքիների
տրամադրվող բժշկական օգնության որակը:

Որոշման համաձայն, սոցիալական փաթեթում ներառված ծառայությունների ողջ ծավալը իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության միջոցով: Մեր զրուցակիցը նշել է, որ Պետական առողջապահական գործակալությունը մասնագիտացված կառույց է, որը տարիներ շարունակ զբաղվում է պետական պատվերի տեղադրման,  մատուցման խնդիրներով, եւ ներկայումս նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում` սոցիալական փաթեթի մաս կազմող անձանց առողջության համար անհրաժեշտ ծառայությունների մատուցումը պատշաճ կերպով կազմակերպել համար:

«Այս դեպքում մատուցվող ծառայությունների շրջանական ավելի լայն է լինելու, քան կար ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայության դեպքում: Արդեն իսկ զինծառայողների համար տրամադրվում է ծառայությունների մեծ փաթեթ, որից կօգտվեն նաեւ պետական ծառայողները», - ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ո՞րն էր կառավարության որոշման հիմնական պատճառը եւ արդյո՞ք ապահովագրական ընկերությունը պատշաճ չեն կատարել իրենց գործառույթը` Սուրեն Քրմոյանն ասել է հետեւյալը. 

«ՀՀ կառավարությունն ուսումնասիրություն է կատարել եւ արդյունավետ է համարել, որ այդ ծառայությունն իրականացվի պետական համապատասխան կառույցի կողմից: Ինչ վերաբերվում է ապահովագրական ընկերությունների աշխատանքին, մենք դրա գնահատականը չենք կարող տալ»: Նա նշել է, որ վերոնշյալ որոշմամբ ՀՀ կառավարությունը բավական լուրջ քայլ է կատարել` առողջապահության նախարարությանը պատասխանատու դարձնելով տրամադրվող ծառայությունների արդյունավետության բարձրացման համար: 

Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ, պատրաստվում են օգտվել նաեւ ապահովագրական ընկերությունների փորձից` վերցնելով այն դրական կողմերը, որ կան ապահովագրական ընկերությունների կողմից իրականացնող ծրագրերում:

Անդրադառնալով որոշմանը հաջորդող կարգին` մեր զրուցակիցը նշել է, որ հատուկ մեխանիզմ է գործելու այն բյուջետային աշխատակիցների համար, որոնց առողջության ապահովագրության պայմանագիրը ուժի մեջ է: Մեխանիզմի համաձայն, նրանց առողջապահական ծառայությունների փաթեթը կփոխանցվի առողջապահության նախարարությանը, իսկ նրանք, ովքեր կկնքեն նոր պայմանագիր, մեխանիկորեն կընդգրկվեն նախարարության բազայում: 

«Կսահմանվեն նաեւ ուղեգրման մեխանիզմներ, պետաշխատողը կունենա փաստաթուղթ, որը բուժհիմնարկում ապացույց կհանդիսանա, որ նա պետական աշխատող է եւ թույլ կտա նրան բուժօգնություն ստանալ»,- ասել է նա:

Ապահովագրական շուկայի մասնակիցները, սակայն, այնքան էլ լավատես չեն:

«Սա ցնցում է դեռեւս կայացող ապահովագրական համակարգի համար»,- Մեդիամաքս-ին ասել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ » ԱՓԲԸ գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը:
 
«Պարտադիր ապահովագրության ներդրումը նախատեսում էր 120 000 ապահովագրված անձ եւ ավելի քան 6 մլրդ դրամ ապահովագրավճար, սակայն 2 տարի հետո գործընթացը դադարեցվում է: Այս պարագայում հավանական ներդրողների մոտ կարող է կարծիք ձեւավորվել, թե Հայաստանի շուկայի ներդրումային գրավչությունը պատրանք է, որը կարող է անհետանալ մի քանի շաբաթվա ընթացքում», - ասել է Լեւոն Ալթունյանը: 

Անդրադառնալով կառավարության որոշումից առաջացող հետեւանքներին` Լեւոն Ալթունյանը նշել է, որ ապահովագրական ընկերությունների տասնյակ մասնագետներ կազատվեն աշխատանքից, քաղաքացիական ծառայողների մոտ հիասթափություն կառաջանա մատուցվող ծառայություններից, քանի որ «երբեւէ չի եղել եւ չի լինի այնպես, որ պետության եւ պետական համակարգի համար առաջնային լինեն հաճախորդի ցանկությունները եւ որ պետական գործակալություններում կամ նախարարություններում որեւէ մեկին անհանգստացնի բնակչությանը մատուցվող սպասարկման որակի մակարդակը»: 

«Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության բրոքերային ցանցի վաճառքների վարչության պետ Արա Բաղումյանը եւս վստահ չէ, որ կառավարության որոշումը կգոհացնի բյուջետային աշխատակիցներին:

«Բնակաչությունը միշտ էլ դժգոհ եղել պետպատվերից: Դժգոհություն կառաջանա նաեւ այս ծառայությունից: Այս դեպքում ապահովագրական ընկերությունը գումար չի փոխանցելու բուժհիմնարկին, որպեսզի իր հաճախորդին բուժօգնություն տրամադրվի, իսկ բուժհիմնարկը դժվար թե շահագրգռված կլինի սպասարկել նրան»,-ասել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: 

Արա Բաղումյանը նկատել է նաեւ աշխատատեղերի փակման խնդիրը: «Նախկինում կային մեծ թվով ապահովագրական գործակալներ, որոնք գումար էին վաստակում հաճախորների ներգրավման համար եւ դրանից միջնորդավճար էին ստանում: Հիմա առաջանում է սոցիալական խնդիր` նրանք կորցնում են իրենց եկամուտն ու աշխատանքը»,- ասել է նա:

Սիրանուշ Եղիազարյան
Նարինե Դանեղյան 
Դիտումներ: 408 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: