ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 15 » Apple-ը նոր սերնդի iPhone-ի վաճառքն ԱՄՆ-ում կսկսի սեպտեմբերի 21-ին
13:27
Apple-ը նոր սերնդի iPhone-ի վաճառքն ԱՄՆ-ում կսկսի սեպտեմբերի 21-ին
                      Apple-ը նոր սերնդի iPhone-ի վաճառքն ԱՄՆ-ում կսկսի սեպտեմբերի 21-ին. ԶԼՄ-ներ

 Apple ընկերությունը նոր սերնդի iPhone սմարթֆոնը կներկայացնի սեպտեմբերի 12-ին, իսկ վաճառքն ամերիկյան շուկայում կսկսի սեպտեմբերի 21-ին: Այս մասին տեղեկացնում է iMore-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Հրատարակության տվյալներով՝ Apple-ը կսկսի սարքի պատվերներն ընդունել այն ներկայացնելուց մեկ օր անց: Apple-ի բոլոր հայտնի արտադրանքները, ամերիկյան շուկայում դեբյուտին զուգահեռ, հայտնվել են նաև Ճապոնիայում, Ավստրալիայում և եվրոպական պետություններում:

iMore-ը գրում է, որ թողարկման երկրորդ ալիքը, որը կընդլայնի նոր սերնդի սմարթֆոնի վաճառքի աշխարհագրությունը, սպասվում է հոկտեմբերի սկզբին:

Ինչպես սպասվում է, iPhone-ի նոր մոդելը էապես կտարբերվի նախորդ երկու սերունդների սարքերից: Այն կունենա ավելի ընդարձակ՝ 4 դյույմ անկյունագծով էկրան, միաձույլ մետաղական կորպուս, լիցքավորման և համակարգչին միացման ավելի սեղմ բնիկներ: Ենթադրվում է, որ սարքը կապահովի աշխատանքը LTE բջջային ցանցերում:

Apple-ը iPhone-ի առաջին մոդելը թողարկել է 2007 թվականին: Այդ պահից ընկերությունը վաճառել է տարբեր սերունդների ավելի քան 244 միլիոն սմարթֆոն:
Դիտումներ: 356 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: