ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 24 » Apple -ը Samsung-ից 707 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում
09:50
Apple -ը Samsung-ից 707 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում
                       

  Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է իր գլխավոր մրցակից` հարավկորեական Samsung-ից արտոնագրերի խախտման գործով վնասների հավելյալ փոխհատուցման հասնել: Այս մասին հաղորդում է Life News-ը և հիշեցնում, որ ընկերությունների միջև արտոնագրային վեճեր են ընթանում աշխարհի 10 երկրներում:

Apple տեխնոլոգիական հսկան սեպտեմբերի 21-ին դիմել է կալիֆոռնիական դատարան` պահանջելով Samsung Electronics-ից գանձել հավելյալ 707 մլն դոլար փոխհատուցում` բջջային սարքերի արտադրությունում իր արտոնագրերի խախտման համար: Օգոստոսի վերջին դատարանը բավարարել է Apple-ի հայցը` հաստատելով, որ հարավկորեական արտադրողը պատճենել է մրցակցի արտադրանքի արտաքին տեսքն ու որոշ գործառույթներ: Դատարանը պարտավորեցրել էր Samsung-ին Apple-ին վճարել 1,05 մլրդ դլարի չափով փոխհատուցում: Դա կրկնակի քիչ է 2,5 մլրդ դոլար գումարից, որը տուժող կողմը մրցակցից պահանջել է սկզբից:

Համաձայն նոր փաստաթղթերի` Apple-ը մտադիր է հասնել Samsung-ի արտադրանքների բացարձակ արգելքի, որոնց արտադրությունում խախտումներ են ի հայտ եկել: 


Samsung Electronics-ն իր հերթին միջնորդություն է ներկայացրել նոր դատական գործընթացի անցկացման վերաբերյալ: Samsung-ի ներկայացուցիչների հաղորդմամբ` արդար չէ այն, որ արտոնագրային օրենքները թույլ են տալիս մի ընկերությանը մենաշնորհել հեռախոսների հասարակ, ուղղանկյուն ձևը: Samsung-ը մտադիր է արտոնագրային վեճում ներքաշել սեպտեմբերի 21-ին վաճառքի դուրս բերված Apple iPhone 5-ը:
Դիտումներ: 324 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: