ՈՒրբաթ, 17.05.2024, 07:14 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 26 » Ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել
21:46
Ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել

                                 

  

   Ահա անցան սեպտեմբերի 15-ի նախագահի ելույթի հետ կապված կրքերը: Մամուլում դադարեցին երևալ այդ օրվա հետ կապված վերլուծություններ, ՀՀ կառավարությունը սկսեց հանգիստ արտաշնչել, ինչպես միշտ նա համոզվեց, որ ժամանակն իր ամենամեծ երաշխիքն է: Սակայն, նա մոռանում է, որ այս անգամ ինքը հաշվետու է ոչ մամուլի և ոչ էլ իրավապահ համակարգի առջև, այլ ամենամեծ և ամենահզոր դատավորի՝ անապահովների ստվար զանգվածի…: Հարկ եմ համարում հիշեցնել ՀՀ կառավարությանը, որ արտագաղթը շարունակվում է, մարդիկ անբժշկության պայմաններում հեռանում են կյանքից և այդ պրոցեսում քիչ չէ նրանց մեղմ ասած «փնթի աշխատանքի» դերակատարումը: Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում իշխանության դեմ: Ցավոք, հասարակությունը կառավարության գործառույթներում առկա քրեածին գործունեության վրա դատաիրավական համակարգի միջոցով ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունները, մամուլն իրենց եթերային, ակնթարթային /մոմենտի տակ/ ֆորմատով գործնականորեն հարց չեն լուծում: Հանցագործները, ինչպես կային չվնասազերծված այդպես էլ շարունակում են բարգավաճել: Փաստորեն երկրում ստեղծվել է մի այնպիսի աղետային իրավիճակ, որ թե ՀՀ նախագահի արտառոց ելույթը, թե ՀՀ վարչապետի այսպես ասած հետելույթային քննարկումները, ի զորու չեն այս կործանիչ հափշտակումների դեմն առնելու: Հակառակ դեպքում մենք հիմա կփաստեինք աննախադեպ ձերբակալությունների մասին, որոնք այդքան անհրաժեշտ են մեր երկրի բարոյահոգեբանական վերելքի համար: Երբ դիտարկում ես հիասթափվածների գանգատների նմանությունը, մտորումները, հանգում ես հարցերի, թե ինչո՞ւ են մարդիկ մարդկություն փնտրում բանկային մտածելակերպով իշխանությունից: Չէ՞ որ փնտրում են այն, ինչ բացառված է այդ հարթությունում և հակասում է նրանց չգրված օրենքներին:

 

  Ավարտելով՝ ուզում եմ հիշեցնել, հարգելի իշխանավորներ, սթափվեք, քանի ուշ չէ և միշտ հիշեք Նժդեհական այս բառերը. «Կործանարար են այլամերժորեն եսական, ստոր նպատակները, որոնք անպատիժ կերպով հետապնդել չի կարելի: Նման նպատակները լինում են հոգեսպան, մանավանդ պատանեկության համար»: 

 

Կարեն Թումանյան

Դիտումներ: 429 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: