ՈՒրբաթ, 17.05.2024, 06:51 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 8 » Առաջիկայում կստեղծվի հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբ
16:18
Առաջիկայում կստեղծվի հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբ
Առաջիկայում կստեղծվի հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի եւ Իրաքի խորհրդարանի առաջին փոխնախագահ Քուսեյ ալ Սիհաիլիի` այսօր Բաղդադում կայացած հանդիպմանը քնննարկվել են խորհրդարանական կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության հարցեր: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի ՏԿՆ մամուլի ծառայությունից, Ա. Գեւորգյանը իրաքյան կողմին փոխանցել է Հայաստանի ԱԺ նախագահի բարեմաղթանքները: Փոխվարչապետը նշել է երկու երկրների խորհրդարանների միջեւ ավանդական բարեկամական կապերի մասին` բարձր գնահատելով  հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում  խորհրդարանական համագործակցության դերը:

Քուսեյ ալ Սիհաիլին իր հերթին նշել է  հարաբերությունները զարգացնելու իրաքյան կողմի շահագրգռվածությունը` տեղեկացնելով, որ առաջիկայում կձեւավորվի իրաքա-հայկական խորհրդարանական բարեկամության խումբը, որն իր գործունեությամբ կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը: Նա ավելացրել է, որ ոչինչ չի խանգարում բարեկամ հայ ժողովրդի հետ կապերը խորացնելուն:  

Խորհրդարանի փոխնախագահը նաեւ ջերմությամբ է խոսել իրաքահայ համայնքի մասին` նկատելով, որ երկրում ամենուր նկատելի է հայերի հետքը: Նա նշել է հայ համայնքի դրական դերը երկրի մի շարք ոլորտների զարգացման գործում` ընդգծելով, որ Իրաքի ժողովուրդը բարձր է գնահատում հայերի հետ ունեցած դարավոր բարեկամությունը:

Երկուստեք համոզմունք են հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Կողմերը մտքեր են փոխանակել Իրաքի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ:

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Բաղդադում տեղի է ունեցել նաեւ Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում համաձայնեցված փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ԻՀ  փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսն ստորագրել են նիստի արձանագրությունը, երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության  մասին» համաձայնագիրը:

Բաղդադից փոխվարչապետը մեկնել է Սուլեյմանիա, որտեղ նախատեսվում է  նրա հանդիպումը Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ:

Դիտումներ: 308 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: