ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 8 » Արամի փողոցում «էլիտար շենք» կառուցող ընկերությունների տնօրենները կալանավորված են
16:20
Արամի փողոցում «էլիտար շենք» կառուցող ընկերությունների տնօրենները կալանավորված են
Արամի փողոցում «էլիտար շենք» կառուցող ընկերությունների տնօրենները կալանավորված են

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է  «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ՚» եւ «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին Հատուկ Քննչական ծառայությունից:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` խարդախությամբ բազմաթիվ անձանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար Գագիկ Պապոյանին ու Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց` նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցերը, գույքի հնարավոր բռնագրավումը եւ դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ինչպես մեղադրյալների անձնական, այնպես էլ «Գապբնակշին»,«Նարեկ-Դավիթ» եւ «Նարեկգրադ» ՍՊ ընկերությունների ողջ գույքի վրա:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հիշյալ գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են երկու քրեական գործեր` Մեսրոպ Սահակյանի կողմից խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու եւ Կարեն Կարապետյանի ու Մեղեդի Մարդիրոսյանի կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու եւ իրացնելու վերաբերյալ, որոնք ուղարկվել են ըստ քննչական ենթակայության:

Մեղադրյալներ Գագիկ Պապոյանի ու Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 2012թ. դեկտեմբերի 7-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործը նույն օրն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ  Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ` «Գապբնակշին»  ՍՊԸ տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Երեւանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երեւան քաղաքի Արամի փողոցին հարող հատվածից 3000 քմ մակերեսով տարածքն օտարման գոտի ճանաչելու եւ «Գապբնակշին»  ՍՊ ընկերությանը հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը  2004թ. հունիսի 17-ին կայացրել է 909-Ն որոշումը:

Հիշյալ որոշման հիման վրա Երեւանի քաղաքապետարանի  եւ «Գապբնակշին»  ՍՊ ընկերության միջեւ 2004թ. հուլիսի 21-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի առքուվաճառքի  պայմանագիր, որի հիման վրա քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր` Երեւանի Բուզանդի փողոցի` թվով 37  բնակարաններն  ու հողատարածքներ Հայաստանի անունից վերցնելու եւ «Գապբնակշին»  ՍՊ ընկերության կողմից Արամի փողոցում կառուցվելիք շենքի բնակարաններով այդ քաղաքացիներին փոխհատուցելու վերաբերյալ:

Ձեռք բերված ապացույցների համաձայն` կնքված պայմանագրերի առկայության պայմաններում «Գապբնակշին»  ՍՊ ընկերության տնօրենը 2004-2011թթ. ընթացքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, անձանց մոլորության մեջ գցելու, նրանց զգոնությունը թուլացնելու նպատակով  խեղաթյուրելով իրական եւ ճշմարիտ փաստերը, չի հայտնել նույն բնակարանները երկու եւ ավելի անգամ տարբեր անձանց վաճառելու մասին եւ շենքի կառուցման ընթացքում օտարման գոտու մի շարք բնակիչներին փոխհատուցվելիք, ինչպես նաեւ արդեն իսկ վաճառված բնակարանները երկկողմանի գրավոր համաձայնագրով վերավաճառել է տարբեր անձանց  եւ խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Դիտումներ: 414 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: