ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 19 » ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՎԶԵԲ-ի հետ ստորագրեց 7 մլն դոլարի նոր վարկային պայմանագիր
16:54
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՎԶԵԲ-ի հետ ստորագրեց 7 մլն դոլարի նոր վարկային պայմանագիր
                              
  Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նոր վարկային միջոցներ է ներգրավել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD): 7 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագիրը հուլիս 19-ին Երևանում ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և ՎԶԵԲ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Ծրագրի շրջանակներում մինչև մեկ միլիոն դոլարի չափով միջոցներ կուղղվեն գյուղատնտեսության ոլորտի բիզնես-նախագծերի ֆինանսավորման համար: Այս վարկային ծրագրի մյուս առանձնահատկությունն այն է, որ միջոցների ներգրավումն իրականացվում է ազգային դրամով: 

Նոր վարկային միջոցների շնորհիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ շինարարության, արտադրության, գյուղատնտեսության, առևտրի և սպասարկման ոլորտների տնտեսվարողներին վարկեր կտրամադրի մինչև 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 300 հազար դոլարի չափով: 

Նշենք, որ ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալներով Բանկը հայաստանյան բանկային շուկայի առաջատարներից է: Ընթացիկ տարվա կիսամյակային տվյալներով, այս ոլորտի ֆինանսավորումը տարեսկզբի համեմատ աճել է 21 տոկոսով` կազմելով ավելի քան 12 մլրդ 97 մլն դրամ: 

----------------------
2012թ.-ի առաջին կիսամյակում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արձանագրել է ֆինանսական հետևյալ արդյունքները: Հունիսի վերջին բանկի ակտիվները տարեսկզբի համեմատ աճել են մոտ 21 մլրդ դրամով կամ 25%ով, կազմելով` 109,4մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում վարկային ներդումների աճը կազմել է 26, 3% կամ ավելի քան 10 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների աճը` 11,8% կամ 1,6 մլրդ դրամ: 2012-ի առաջին վեց ամիսների ընթացքում շուրջ 9 հազար հատով աճել է պլաստիկ քարտերի քանակը` կազմելով մոտ 94 հազար հատ: Կիսամյակային ցուցանիշներով Բանկի հաճախորդների թիվն հասել է 155 հազարի, այն տարեսկզբի համեմատ ավելացել է 10%-ով: Նշենք նաև, որ 2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զուտ շահույթը կազմել է 1 մլրդ 859 մլն դրամ:

Նշված հաշվետու ժամանակահատվածում Բանկի կապիտալի շահութաբերությունը` ROE-ն կազմել է 28,3%, իսկ ակտիվների շահութաբերությունը` ROA-ն 3%: 
Դիտումներ: 412 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: