ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 4 » ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՅՏՆՎԵՆ TELCELL-Ի ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՒՄ
18:40
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՅՏՆՎԵՆ TELCELL-Ի ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՒՄ
                                                  

 Telcell վճարային համակարգը և Արդշինինվեստբանկը կնքեցին փոխշահավետ համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Բանկի ծառայությունները կհայտնվեն, առանց բացառության, բոլոր MegaPay և Telcell վճարային տերմինալների էկրաններին: Առաջին ծառայությունը, որ Արդշինինվեստբանկը  մատուցեց  ինքնասպասարկող տերմինալների միջոցով, "քարտային հաշիվների համալրման ծառայությունն է": Այսուհետ ՀՀ-ում տեղադրված ավելի քան 700 տերմինալների միջոցով Բանկի քարտապանները 24/7 ռեժիմով կկարողանան համալրել իրենց քարտային հաշիվները: Օպերացիոն գործընթացը կտևի մեկ րոպեից պակաս, որից հետո վճարողը կստանա SMS ծանուցում/կարճ հաղորդագրություն` վճարման կատարման մասին:
"Ավելի քան համոզված եմ, որ մեր ծառայության հարմարավետությունը, որը թույլ է տալիս արագ և հասանելի կերպով իրականացնել քարտային հաշիվների վայրկենական համալրում, Բանկի հաճախորդների մեծամասնությանը հարմարավետ կլինի", Արդշինինվեստբանկի հետ համագործակցության սկիզբն այսպես է մեկնաբանել "Թել-Սել" ՓԲԸ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ուսնունց Սերգեյը` ավելացնելով, որ "Հուսով ենք, որ Բանկի հետ համատեղ տվյալ ծառայության մեկնարկը ընդամենը "առաջին քայլն է", և մենք աստիճանաբար կընդլայնենք մեր համագործակցությունը` ավելացնելով Բանկի ծառայությունները, որոնք կներկայացվեն Telcell-ի միջոցով": 
Ըստ Արդշինինվեստբանկի Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ  Արմեն Գասպարյանի` "Telcell -ի հետ համագործակցությունը Բանկի քաղաքականության շարունակությունն է` բարելավելու և ներդնելու նորարարական պրոդուկտներ և ծառայություններ: Առաջնորդվելով հաճախորդների հարմարավետության առաջնայնության սկզբունքով` Արդշինինվեստբանկը մշտապես իրականացնում է լրացուցիչ հարմարությունների ստեղծում և նպաստում է հաճախորդների ժամանակի խնայմանը: Համալրելով քարտային հաշիվը, ստանալով SMS ծանուցում/ կարճ հաղորդագրություն` գումարը դառնում է հասանելի հաճախորդի հաշվեհամարին առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում":
Telcell-ի տերմինալներում  Արդշինինվեստբանկի ծառայությունները կարող եք գտնել "Ծառայությունների վճարում" բաժնի "Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ" ենթաբաժնում: 
Դիտումներ: 489 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: