ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 24 » «Արմավիա»-ի ամենամեծ սխալը Ֆրանկֆուրտի և Ամստերդամի չվերթներից հրաժարումն էր. Շահեն Պետրոսյան
11:52
«Արմավիա»-ի ամենամեծ սխալը Ֆրանկֆուրտի և Ամստերդամի չվերթներից հրաժարումն էր. Շահեն Պետրոսյան
                    «Արմավիա»-ի ամենամեծ սխալը Ֆրանկֆուրտի և Ամստերդամի չվերթներից հրաժարումն էր. Շահեն Պետրոսյան

  Հայաստանից դեպի Լոնդոն առանձնապես մեծ ուղևորահոսքեր կամ օդանավերով բեռնափոխադրումներ չեն իրականացվել, դրա համար էլ «Բրիտանական ավիաուղիները» նախընտրում են ավելի շատ դեպի Թբիլիսի և Բաքու թռչել, քան՝ Երևան: Նման տեսակետ«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արեց ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ նշելով, որ, հավանաբար, հենց շահավետ չլինելու պատճառով էլ հրաժարվում են: 

«Քաղաքական դրդապատճառ, չեմ կարծում, որ կա: Մարդիկ տնտեսական շահ են հետապնդում: Եթե շահավետ չի, ապա ավելորդ ավիավառելիք ինչո՞ւ վառեն»,- ասաց Շ. Պետրոսյանը: 

Նրա խոսքով՝ հիմա ավելի էժան է Մոսկվայով, Փարիզով կամ Վիեննայով թռչելը դեպի ԱՄՆ: Շ.Պետրոսյանը խիստ բացասական գնահատեց տարիներ առաջ դեպի Ֆրանկֆուրտ և Ամստերդամ թռիչքների վերացումը, քանի որ դրանք տրանզիտային շատ լավ օդանավակայաններ էին, այնտեղից ամեն ուղղությամբ թռիչքներ կային. «Մեր քաղաքականությունն այն էր, որ միջին հեռավորության չվերթներն էինք իրականացնում, իսկ հեռավոր տրանսատլանտիկ թռիչքները մյուս ավիաընկերությունների միջոցով էինք անում` եվրոպական: Անիմաստ էր մեծ օդանավեր ունենալը՝ Բոինգ 747, կամ Բոինգ 777, անիմաստ էր, դրանք շատ թանկ են, և դրանց շահագործումն է շատ թանկ: Հայաստանի նման փոքրիկ երկիրը չի կարող իրեն նման բան թույլ տալ: Դրա համար մենք միջին թռիչքներ էինք անում և, այդ առումով, եվրոպական օդանավակայաններից լավագույնն էին Ֆրանկֆուրտը, Ամստերդամը: Դեպի ԱՄՆ հնարավոր չէ, որ այդ քանակությամբ ուղևորներ ունենանք, բայց Եվրոպա ունենք, ամեն օր մի 100 հոգի կարող են գնալ-գալ: Ես շատ ափսոսում եմ, որ իրենք Ֆրանկֆուրտի և Ամստերդամի չվերթները փակեցին: Դրա համար «Արմավիա»-ն անընդհատ խնդիրներ է ունենալու, անընդհատ վնաս է կրելու: «Հայկական ավիաուղիներ»-ի նման հզոր ընկերությունը, որ եվրոպական լավագույն տասնյակի մեջ էր, նրանք ուղղակի հատուկ սնանկացրեցին, որ հետագայում սեփականաշնորհեն 0 կոպեկով»:

Շ.Պետրոսյանի գնահատականով՝ թռիչքների գների թանկացման վտանգ միշտ էլ կա. վառելիքն ու օդանավերի շահագործումն անընդհատ թանկանում է: ՀՀ-ն սեփական օդանավեր չունի, երբ ուզենան, կարող են օդանավերը ետ վերցնել պարտքերի դիմաց, քանի որ դրանք լիզինգով վերցրած օդանավեր են: Իսկ պարտքերի կուտակում անընդհատ լինում է, և մի օր, հնարավոր է, ՀՀ-ն ընդհանրապես օդանավ չունենա ու հույսը պետք է դնի, որ ուրիշ ընկերություններ գան այստեղ և մեր ուղևորներին տեղափոխեն: «Եթե հիմա «Բրիտանական ավիաուղիները» հրաժարվեց, վաղը կարող է ավստրիական և ֆրանսիական ընկերությունները նույնպես հրաժարվեն, և մենք մնանք լրիվ մեկուսացված վիճակում»,- ասաց Շ.Պետրոսյանը՝ հավելելով սակայն, թե որքան է հավանականությունը, որ մյուս ավիաընկերությունները կհրաժարվեն, հնարավոր չէ ասել. «Ավստրիական ավիաուղիները շաբաթական 5-6 թռիչք ունի, ֆրանսիականը Արմավիայի հետ հավասար թռիչքներ ունի: Եթե իրենք հրաժարվեն, չգիտեմ, թե դա ինչ քաղաքականություն պետք է լինի, որ իրենք հրաժարվեն: Ես չեմ կարող նման բան ասել: Դա գուշակության ոլորտից է»
Դիտումներ: 350 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: