ՈՒրբաթ, 17.05.2024, 06:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 6 » Armavia-ն հրաժարվում է Superjet-ից
15:15
Armavia-ն հրաժարվում է Superjet-ից

                 Armavia-ն հրաժարվում է Superjet-ից (լուսանկարներ)

  Ռուսական Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռների նախնական պատվիրատու Armavia ավիաընկերությունը կարծես թե վերջնականապես հիասթափվել է իր ընտրությույունից և որոշում կայացրել չօգտագործել նախօրոք պատվիրված ինքնաթիռները, գրում է ռուսական РБК daily թերթը : Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ հրաժարվում է երկրորդ պատվիրված Superjet-ից, իսկ այժմ հնարավորություն է փնտրում հրաժարվել նաև առաջին օդանավից, որը ձեռք էր բերել 2011թ. սկզբին:

Այն, որ Armavia-ի երկու SSJ-100 օդանավերը Ժուկովսկում ներկրվում են,РБК daily-ին պատմել են ավիացիոն շրջանակների մի քանի աղբյուրներ, և հաստատել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»nГражданские самолеты Сухого (ГСС) արտադրող ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մուրավյովը: «Այս պահին Armavia-ի երկու ինքնաթիռներն էլ գտնվում են  ГСС-ի ամառային փորձնական համալիրի տարածքում: Առայժմ ավիափոխադրողի կողմից ГСС-ի նկատմամբ կոնկրետ պարտավորություններից հրաժրավելու մասին պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չի ններկայացվել: Մենք փորձում ենք կարգավորել Armavia-ի հետ փոխհարաբերությունների հետ կապված բոլոր հարցերը աշխատանքային կարգով»,- ասելէ նա թերթին՝ հավելելով, որ առևտրական հարաբերությունները ավիափոխադրողի հետ կրում են կոնֆիդենցիալ բնույթ:

РБК daily-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրներից մեկի համաձայնʽ Armavia-ն ГСС-ի մոտ առաջին ինքնաթիռից մնացած կուտակված պարտք ունի, սակայն ավիափոխադրողը հրաժարվում է այն վճարել: Աղբյուրի համաձայն՝ այդ օդանավը գրավ է դրված հայկական բանկերից մեկում: ГСС-ն արդեն ավիափոխադրողին առաջարկել է վերակառուցել այդ գործարքը և ձևակերկել երկու SSJ օդանավերի մատակարարումը ВЭБ-лизинг ընկերության միջոցով: «Ինքնաթիռը լավն է, բայց մինչև վերջ մշակված չէ: Եթե Airbus և Boeing ինքնաթիռները թռչում են յուրաքանչյուրը 330-350 ժամ ամսվա ընթացքում, ապա SSJ-ն փռել է ընդամենը 150 ժամ: Բացի այդ, ինչ վերանորոգման մասին կարող է խոսք լինել, եթե ինքնաթիռն ընդամենը մեկ տարեկան է և երաշխիքի մեջ է»,- ասել է РБК daily-ին մոտ կանգնած Armavia-ի աղբյուրը: նրա խոսքերով՝ վերջին կաթիլն այն է եղել, որ Ժուկովսկում երկօրյա վերանորոգման համար Armavia-ն ստիպված է եղել ծախսել 4 օր օդանավը ժամանակավորապես Մոսկվա տեղափոխելու հետ կապված մաքսային գործընթացների վրա:

Ավիաընկերությունը դեռ հուլիսի սկզբին նախազգուշացրել էր  ГСС-ին, որ ոչ մի պարագայում այդ ինքնաթիռը չի շահագործվի: «Armavia-ն ոչ մեծ ընկերություն է և չի կարող փորձարկումներ անել»,- ասել էր ավիաընկերության աղբյուրը:

Armavia-ն Superjet-ի նախնական պատվիրատուն է և նոր ինքնաթիռի շահագործումը սկսել է 2011թ. ապրիլին: Երկրորդ ինքնաթիռը նրան պետք է հասներ նույնպես անցյալ տարի, սակայն Armavia-ն ձգձգեց օդանավի ընդունման գործարքը: Իսկ 2012թ. հուլիսի սկզբին ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ հրաժարավում են երկրորդ օդանավը գնելուց:

РБК daily-ին Armavia-ից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: 


           

           

           

Դիտումներ: 441 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: