Կիրակի, 19.05.2024, 03:09 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 20 » Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին փոխվարչապետը տեղեկացրեց կառավարության քայլերի մասին
22:49
Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին փոխվարչապետը տեղեկացրեց կառավարության քայլերի մասին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ: Փոխվարչապետը նրանց տեղեկացրեց կառավարությունում տեղի ունեցող քննարկումների մասին` նշելով, որ օժանդակության չորս ուղղություն է քննարկվում, որոնք վերաբերում են բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների հետ կապված խնդրին, հակակարկտային կայանների թվի ավելացմանն ու կայանների արդյունավետության բարձրացմանը, տարբեր ենթակառուցվածքների (այդ թվում` ոռոգման) միջոցով օժանդակության ցուցաբերմանը, այլ` այդ թվում նաեւ ֆինանսական աջակցությանը: Արդեն ավարտվում են վնասի չափերի ճշգրտման եւ գույքագրման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի որոշել կառավարության աջակցության հիմնական ուղղությունները:

Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ Արմավիրի մարզպետարանում կայացած հանդիպմանը հիմնականում քննարկվեցին տուժած տնտեսություններին ֆինանսական օժանդակության, վարկային պարտավորությունների սառեցման հնարավորության եւ գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նրանց առաջարկեց իրենց ներկայացուցիչներից ստեղծել հասարակական հանձնաժողով եւ պատրաստակամություն հայտնեց ուղղակիորեն աշխատել հանձնաժողովի հետ ու քննարկել կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը: Հանդիպման մասնակիցները խնդրեցին իրենց մտահոգություններն անհապաղ փոխանցել ՀՀ նախագահին եւ վարչապետին: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում կառավարությունում մոտեցումները կճշգրտվեն, եւ այդ մասին կհայտարարվի:

Դիտումներ: 463 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: