Կիրակի, 19.05.2024, 04:27 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 23 » Արմավիրի մարզում կարկուտից տուժածներին օգնության կառավարության ծրագիրը
14:59
Արմավիրի մարզում կարկուտից տուժածներին օգնության կառավարության ծրագիրը
Արմավիրի մարզում կարկուտից տուժածներին օգնության կառավարության ծրագիրը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Արմավիրի մարզում ուժեղ կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու կառավարության քայլերը:

Երեկ երեկոյան համայնքների ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակ որոշվել է, տարբերակված մոտեցում կցուցաբերվի խաղողի այգիների, պտղատու այգիների ու բանջարբոստանային ցանքատարածությունների նկատմամբ:

Մասնավորապես՝ խաղողի այգիների առումով օժանդակությունը կլինի 3 տարվա, պտղատու այգիների մասով՝ 1-2 տարվա, իսկ բանջարաբոստանային կուլտուրաները արագ կարող են վերականգնել:

Ծրագրով նախատեսվում են հետեւյալ քայլերը.

1. Հողի հարկը 22 համայնքներում ամբողջությամբ կհատուցվի, քանի որ այդ համայնքներչում վնասը 100% է; Մնացած 24 համայնքներում, որտեղ կորուստները 20-50% է, կկազմվեն ցուցակներ՝ 100% վնասվածները կփոխհատուցվեն 100%-ով, իսկ 50%-ով վնասվածները՝ կիսով չափ: Սա մոտավորապես 200 մլն դրամ է կազմում:

2. Երկրորդ՝ ազատում ջրի վճարներից, որը կազմում է մոտ 530 մլն դրամ: 100 տոկոս վնաս կրածները 100 տոկոսանոց աջակցություն կստանան, մյուս 24 համայնքներում կկիրառվի նախորդ սկզբունքը: նդ որում՝ ցուցակները ներկայացնելու են համայնքները:

3. Արմավիրի մարզում կկառուցվի երկրորդ հակակարկտային պաշտպանական շերտը՝ մոտ 50 կայաններով: «Հակակարկտային կայանները իհարկե 100 տոկոս չեն երաշխավորում, իսկ նման դեպքերում անհնար է որ լինեն արդյունավետ, սակայն միջին ուժգնությամբ կարկտահարության դեպքերում մոտ 60% արդյունավետություն ունեն»,- ասաց Տ. Սարգսյանը: 50 հակակարկտային կայանների կառուցման համար կծախսվի 350 մլն դրամի չափով գումար, կլուծվի միասնական ռադիոլոկացիոն ցանցով ծածկելու խնդիրը:

4. Առեւտրային բանկերի տոկոսադրույքներին ու պայմանների վերանայման հարցում կցուցաբերվի անհատական մոտեցում, քանի որ վարկերը վերցվել են ատրբեր պայմաններով: «Մենք խոստացել ենք, որ նրանց արտարժութային վարկերը կփոխարկենք դրամայինի, եւ դրա համար ԿԲ-ին կտրամադրենք միջոցներ»,- ասաց Տ. Սարգսյանը:

5.  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական օժանդակություն կհատկացնի այն ընտանիքներին, որոնց ֆինանսական վիճակը աղետալի կարկտից հետո կտրուկ վատացել է:

6. Արմավիրի պատգամավորների նախաձեռնությամբ կբացվի հիմնադրամ, ու վարչապետը խոստացավ, որ կառավարության անդամները իրենց եկամուտներից հյատկացումներ կանեն:

Դիտումներ: 489 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: