ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 17 » Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Տավուշում
12:57
Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Տավուշում
                       Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Տավուշում


      ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում էր, որտեղ ծանոթացել է մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մարզի համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացվում ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման, այնպես էլ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ), Համաշխարհային բանկի, ԻՖԱԴ-ի գրասենյակի ծրագրերի միջոցով` միտված սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

Փոխվարչապետն այցն սկսել է Սևան-Դիլիջան թունելի հյուսիսային մուտքից մինչև Դիլիջան քաղաքի օղակաձև խաչմերուկ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների դիտարկմամբ: Հիմնանորոգման համար ՀՀ կառավարության հունիսի 28-ի 819-Ն որոշմամբ, նախատեսված է 1 մլրդ 177 մլն դրամ: Աշխատանքներն արդեն մեկնարկել են, և փոխվարչապետին զեկուցվել է, որ դրանք նախատեսվում է ավարտել առաջիկա 2 ամսում: Ա. Գևորգյանը կարևորել է հիմնանորոգումը որակյալ և հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելու հանգամանքը:

Այնուհետև Ա. Գևորգյանը մարզպետ Ա. Ղուլարյանի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Ա. Կիրակոսյանի ուղեկցությամբ Իջևան քաղաքում ծանոթացել է Իջևանի գրադարանի վերանորոգման ընթացքին: Պետբյուջեի միջոցներով գրադարանի վերանորոգման համար հատկացվել էր 53 մլն դրամ: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 30 մլն դրամ: Փոխվարչապետի հետ քննարկվել է ՀՍՆ հիմնադրամի ֆինանսավորմամբ աշխատանքն ավարտին հասցնելու հնարավորությունը:

Ա.Գևորգյանը եղել է սահմանամերձ Բարեկամավան համայնքում, որտեղ շահագործման է հանձնվել համայնքի խմելու ջրագիծը`բարելավելով երկու թաղամասի ջրամատակարարումը: Աշխատանքներն իրականացվել են հրատապ երկրորդ ծրագրով հատկացված 20 մլն դրամով: Նախատեսվում է նաև համայնքն ապահովել գազամատակարարմամբ. հրատապ երրորդ ծրագրով գազատարի ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքների համար կհատկացվի 6.2 մլն դրամ: Համայնքում բարձրացվեց վթարային դպրոցի ամրացման եւ համայնքային կենտրոնի շենք ունենալու հարցը: Քննարկվել են դպրոցի սեյսմակայունության բարձրացման, վերանորոգման, ինչպես նաև առկա շենքային պայմաններում համայնքապետարանի տեղակայման հնարավորությունները:

Այցի շրջանակում Բերքաբեր համայնքում Ա.Գևորգյանը ծանոթացել է դպրոցի շենքային պայմաններին, որը նախատեսվում է վերանորոգել ՀՍՆ հիմնադրամի ֆինանսական միջոցներով: Տեղեկացվել է, որ առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով հատկացված 12 մլն դրամով վերանորոգվել է շենքի միայն տանիքը, սակայն մասնաշենքը չի վերանորոգվել արդեն 30 տարի:

Բարձրացվել է նաև համայնքային կենտրոնի վերանորոգումն ավարտին հասցնելու հարցը: Փոխվարչապետին զեկուցվել է, որ առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ հրատապ ծրագրով կենտրոնի վերանորոգման համար հատկացվել էր 18 մլն դրամ, որով նախատեսված աշխատանքներն ավարտված են, սակայն վերանորոգումն ավարտին հասցնելու համար լրացուցիչ 20-25 մլն դրամի անհրաժեշտություն կա:

Սարիգյուղ համայնքում քննարկվել է համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցման հնարավորությունը, այս խնդիրը բարձրացվել էր նաև ՀՀ նախագահի ապրիլին կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ: Փոխվարչապետը հանձնարարել է ՀՍՆ հիմնադրամի տնօրենին` ուսումնասիրել մոտակա ջրաղբյուրների օգտագործման հնարավորությունը և առաջարկություն ներկայացնել աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Այցի ավարտին Ա.Գևորգյանին ներկայացվել է նաև ԻՖԱԴ-ի գրասենյակի կողմից Կոթիի տարածաշրջանում նախատեսվելիք գազաֆիկացման ծրագիրը:Կգազաֆիկացվեն Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի , Ջուջևան համայնքները, որտեղ կանցկացվեն նաև ներքին գազաբաշխիչ ցանցեր: Ավելի քան 2,5 մլն դոլարի ներդրում պահանջող աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ա. Գևորգյանը կարևորել է սահմանամերձ համայնքների գազաֆիկացումը:

Դիտումներ: 381 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: